ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Օբամային դատելու բանաձևին
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել բանաձևին, որը կարող է թույլ տալ հայց ներկայացնել ընդդեմ Բարաք Օբամայի առողջապահության ոլորտի բարեփոխման ընթացքում լիազորությունների չարաշահման համար։ Այս մասին հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը։
Համաձայն գործակալության տվյալների՝ այդ նախաձեռնությանը հավանություն է տվել Ներկայացուցիչների պալատի 225 անդամ, մինչդեռ 201 պատգամավոր դեմ է արտահայտվել։
Ընդդիմադիր հանրապետականները, որոնք վերահսկում են ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը, մեղադրում են Օբամային լիազորությունների չարաշահման մեջ։ Մասնավորապես, հանրապետականները գոհ չեն, որ նախագահը, բախվելով խոչընդոտների Կոնգրեսում, սեփական քաղաքականությունն է վարում հրամանների միջոցով։ Օբաման հենվում է Սպիտակ տան իրավաբանների կարծիքին, թե որքանով են հրամանները համապատասխանում նախագահի լիազորություններին, որոնք Սահմանադրությամբ զգալիորեն սահմանափակված են հօգուտ Կոնգրեսի։ Այսպես, Օբաման երկար ժամանակ ձգտում էր աշխատանքի նվազագույն վարձատրության բարձրացմանը. չստանալով աջակցություն Կոնգրեսում՝ նա ինքնուրույն որոշում ընդունեց, սակայն միայն դաշնային հաստատությունների աշխատակիցների համար։
Ավելի վաղ Օբաման կոշտ քննադատել էր Նեկայացուցիչների պալատին անհեռանկարային հայց ներկայացնելու մտադրության համար։ Նրա խոսքերով՝ Կոնգրեսը չի կատարում իր անմիջական պարտականությունները՝ դեմ հանդես գալով երկրին անհրաժեշտ բարեփոխումներին։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։