Տնտեսական

30.07.2014 15:05


ՀԾԿՀ–ն «Հայաստանի էլեկտրական ցանցեր»–ին տուգանել է 15 մլն դրամով. Բիբինն արհարամհե՞լ է Ռ. Նազարյանին

ՀԾԿՀ–ն «Հայաստանի էլեկտրական ցանցեր»–ին տուգանել է 15 մլն դրամով. Բիբինն արհարամհե՞լ է Ռ. Նազարյանին

Այսօր տեղի ունեցած Հանրային ծառայությունները կարագավորող հանձնաժողովի նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը տուգանվել է 15 մլն դրամով:

Խնդիրը 2011թ. հուլիսի 6-ին ՀԷՑ–ի և «Միկմետալ» ընկերություների միջև կնքված պայմանգիրն է, որի համաձայն՝ Ադոնցի 8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքը մինչև 2012թ. հունիս 27-ը պետք է միացվեր էլեկտրական ցանցին։ Պայմանագրի այդ կետը, սակայն, մինչև օրս չի կատարվել։

ՀԾԿՀ–ին դիմել է «Միկմետալը», որի այսօրվա նիստից բացակայել է ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը։ Նրա բացակայությունը զայրացրել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին, ով հայտարարել է, որ Բիբինին անձամբ է խնդրել իրավիճակին լուծում տալ, բայց, փաստորեն, նրա խնդրանքը չի կատարվել:

–Սա ՀԷՑ-ի փնթի աշխատաոճի և վատ կառավարման արդյունք է: Ի դեպ, ընկերությունն անորակ հոսանք է մատակարարում, և շատ տեղերում խնդիրներ ունենք։ Նույնիսկ ՀԷՑ–ի սովորական աշախատակիցներն են իրենց անվայել պահում սպառողների հետ: Ասեմ, որ ավելի ուշադիր ու հետևողական ենք լինելու ՀԷՑ-նկատմամբ,-ընդգծել է Նազարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը