Աշոտ Ադամյան. «Սահմանադրական փոփոխություններից հետ կանգնելու միակ դրդիչ ուժը կարող է լինել վախը»
Հարցազրույց ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանի հետ
–Ըստ Ձեզ՝ Սահմանադրությունը փոխելու իշխանության իրական նպատակը ո՞րն է։
–Իշխանությունը ձեռքից բաց չթողնելը: Մտածում են՝ երրորդ ժամկետն, ըստ ներկայիս Սահմանադրության, բացառվում է, ոչի՜նչ. Սահմանադրությունը կծռենք, բայց իշխանությունը ոչ մեկին չենք զիջի։
–Բայց Սերժ Սարգսյանը որևէ կարգավիճակով հնարավորություն ունի՞ վերարտադրվելու։
–Ներկայիս կոռումպացված վարչակարգի վերարտադրման միակ ներուժը կեղծիքն է և հանցավոր էլեմենտներին վերահսկողության տակ պահելը։
–Իսկ ի՞նչը նրան կարող է հետ կանգնեցնել վերարտադրվելու մղումից։
–Իհարկե, ո՛չ սեփական ցանկությունն ու մտահոգությունը, որ երկիրն ու ժողովուրդը վերջապես արժանանան պետական արդար ու արժանապատիվ համակարգերի հիմնադրմանը։ Սահմանադրական փոփոխություններից հետ կանգնելու միակ դրդիչ ուժը կարող է լինել վախը՝ պատժվել հովանավորների կամ ժողովրդի կողմից։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը