Լրահոս

07.09.2009 16:03


Շառլ Ազնավուր. «Ես ուրախ կլինեմ, որ հայ-թուրքական սահմանը բացվի»

Շառլ Ազնավուր. «Ես ուրախ կլինեմ, որ հայ-թուրքական սահմանը բացվի»

«Ես կարծում եմ, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հնարավոր են շատ լավ հարաբերություններ, եթե լինի բոլորի համաձայնությունը: Ինչպես ասում է առածը, պետք չէ վաճառել արջի մորթին նրան սպանելուց առաջ»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, ով այս օրերին համերգներով հանդես է գալիս Հարավային Ամերիկայում:

Անդրադառնալով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին՝ շանսոնիեն ասել է.«Ես շատ, շատ ուրախ կլինեմ, որ սահմանը բացվի, սակայն պետք չէ սխալվել. նման բաները հեշտ չեն արվում։ Երկու կողմերում էլ մարդիկ կան, որոնք դա չէին ցանկանա»:

Ազնավուրի կարծիքով սահմանի բացումը Հայաստանի համար շատ դրական քայլ կլինի:

«Եթե սահմանը բացվի, դա թույլ կտա երկրին մի փոքր դուրս գալ անշարժ վիճակից: Այժմ Հայաստանը ելք ունի միայն դեպի Իրան և մի փոքր էլ Վրաստան, սակայն դա քիչ է, անչափ քիչ է, որպեսզի երկիրը կարողանա զարգանալ»,- կարծիք է հայտնել Շառլ Ազնավուրը:

 

Այս խորագրի վերջին նյութերը