Աշխարհ

29.07.2014 13:42


Նեթանյահուն կոչ է արել պատրաստվել երկարատև պատերազմի Գազայի հատվածում

Նեթանյահուն կոչ է արել պատրաստվել երկարատև պատերազմի Գազայի հատվածում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է, որ ռազմական գործողությունը Գազայի հատվածում կարող է երկարատև բնույթ կրել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»–ը՝ «BBC News»–ին հղումով։

Վարչապետն ընդգծել է, որ իսրայելական բանակը չի կանգնի, մինչև չհասնի իր նպատակին՝ միջսահմանային թունելների ոչնչացմանը, որոնք օգտագործվում են «ՀԱՄԱՍ» շարժման զինյալների կողմից իսրայելական տարածք ներխուժելու համար։

«Մենք կշարունակենք գործել հետևողական և գիտակցաբար, մինչև չհասնենք մեր առաքելությանը՝ պաշտպանել մեր քաղաքացիներին, զինվորներին և երեխաներին», – ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը