Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա հանձնաժողովի անդամներին հաշվետվություն ներկայացրեց կատարված աշխատանքների, ինչպես նաև՝ Եվրոպական հանձնաժողովի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների վերաբերյալ: Ն. Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ փորձագիտական վերապատրաստում կանցնեն հանձնաժողովի փորձագետները, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել ՀՀ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերի հետ մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ինչը կօգնի հանձնաժողովին իր աշխատանքները և օրենքով վերապահված գործառույթները առավել օպտիմալ իրականացնելու համար։ Ն. Զոհրաբյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց նաև ԼՂՀ կատարած իր աշխատանքային այցի և ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված որոշ պայմանավորվածությունների վերաբերյալ։
Հանձնաժողովին տեղկացվեց նաև, խորհրդարանի՝ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվում է անցկացնել «Եվրոպական շաբաթ» վերնագրված միջոցառում, որն իրականացվելու է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հովանու ներքո։