Արցախի և Սյունիքի բնակչությունը բացարձակ չի պատկերացնում իր՝ այնտեղ բնակվելու հնարավորությունը անգամ մեկ տարածքի զիջման պարագայում
-Իմ բազմաթիվ շփումներն Արցախի և Սյունիքի բնակչության հետ, անհատապես անցկացրած իմ հարցումները փաստում են մեկ ակնառու բան՝ մարդիկ բացարձակ կերպով չեն պատկերացնում իրենց՝ այնտեղ բնակվելու հնարավորությունը անգամ մեկ տարածքի զիջման պարագայում,- «7օր»-ին ասել է Քարվաճառի բնակիչ, «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Քանանյանը։ Նա համոզված է, որ Արցախի ազատագրված տարածքներից անգամ մեկի զիջումը կա՛մ կհանգեցնի Արցախի և Սյունիքի բնակչության հուսալքման և գրեթե ամբողջական հայաթափության, կա՛մ ՝ համընդհանուր ընդվզման։
Ա. Քանանյանը նաև նշել է, որ թեև Արցախի իշխանությունները չեն խոչընդոտում ազատագրված տարածքների վերաբնակեցմանը, սակայն վերջինը նաև հնարավոր չէ իրականացնել ամայի տարածքներում և ավերակների վրա։ Նա ցավով է նշել, որ ազատագրված տարածքների վերաբնակեցման պետական ռազմավարություն ի սկզբանե չի եղել.
-Վերաբնակեցման արդյունքներն այսօր առավել քան խոնարհ են, իսկ պետական համակարգի համակարգային հայտնի թերությունները հանգեցնում են նաև նրան, որ վերաբնակեցված գոտում հաստատված մարդկանց զգալի մասն իրեն քաղաքական առումով ամբողջապես ապահով չի զգում։
Արցախի հիմնահարցի կարգավորման միակ ճանապարհն էլ Ա. Քանանյանը տեսնում է ներկա իրողության պահմանման մեջ.
-Ադրբեջանը պատրաստ չէ անգամ ԼՂԻՄ-ի սահմաններում ճնաչել հայերի ինքնորոշման իրավունքը։ Այսօր մենք ունենք ադրբեջանական և հայկական կողմերի շահերի և դիրքորոշումների այնպիսի մի անհամատեղելիություն, որ կարգավորում ասածի համար ես կարող եմ պատկերացնել միայն ներկա փխրուն հրադադարի պահպանումը։ Այլընտրանք պարզապես չկա,- ասել է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամը՝ հավելելով,- ռազամավարական առումով Ադրբեջանը համակարգային պարտության չի մատնվել։ Դա նշանակում է, որ ցանկացած համաձայնություն, որին այսօր կհանգեն կողմերը, չի ազատելու Հայաստանին և Արցախին ադրբեջանական նոր ագրեսիայից։ Միակ իրողությունը, որն այսօր հայ-ադրբեջանական սահմանը խաղաղ է պահում, ուժերի փոխհավասարակշռության առկայությունն է։

7or.am