Պարույր Հայրիկյան. «Գործ ունենք տեսականորեն հնարավոր զարգացումների հետ»
-Երբ մեռյալ կետում ես, ստիպված ես որևէ տեղաշարժ ընկալել որպես դրական հույսեր արթնացնող։ Առաջին հայացքից այս տեսանկյունից կարելի է նայել խնդրին,-«Հայացք» մամուլի ակումբում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Հայրիկյանի կարծիքով վերջին իրադարձությունները (նախաստորագրված արձանագրությունները) այս պահի դրությամբ ո՛չ որևէ պարտավորեցնող տարր են կրում իրենց մեջ, ո՛չ էլ խնդրի իրականացմանը գործնականորեն մոտ են։
-Այսօր դեռևս գործ ունենք տեսականորեն հնարավոր զարգացումների հետ, և դրանց մեջ մեր հիմնական խոսքը պետք է վերաբերի մեզ, թե մենք ինչ ենք արել, ինչ ենք անում և ինչ ենք պատրաստվում անել։ Բայց ավելի շատ տարածված է հայերի՝ ուրիշների անելիքների մասին խոսելը։
Խոսելով առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին՝ Պ. Հայրիկյանն ասել է, թե այդ դրույթը ձեռնտու է թուրքերին. «Առանց նախապայմանների՝ նրանք շահած վիճակում են»։
Ի դեպ, բանախոսն ասել է, թե երբեք չպետք է ասել հայ-թուրքական սահմանը բացել, պետք է ասել՝ ճանապարհները բացել.
-Դա հայ-թուրքական սահմանը չէ, դա ռուս-թուրքական սահմանն է՝ վավերացված Մոսկվայի 1921թ. պայմանագրով։

7or.am