Իսրայելի դատարանը կայացրել է որոշում, որով երկրի գլխավոր դատախազն ու կառավարության իրավաբանական խորհրդատուն պարտավորվում են, երեք ամսից ոչ ավելի ժամանակում, արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին ներկայացնել մեղադրական եզրակացություն։ Այդ ընթացքում դատախազությունը պետք է ավարտի ոստիկանության տրամադրած նյութերի մշակումը, ձևակերպի մեղադրական եզրակացությունը, անցկացնի նախնական լսումներ։ Լիբերմանին կարող են մեղադրել փողերի լվացման և կաշառակերության մեջ։
Իսրայելի արտգործնախարարի դեմ մեղադրանք կառաջադրվի
Իսրայելի դատարանը կայացրել է որոշում, որով երկրի գլխավոր դատախազն ու կառավարության իրավաբանական խորհրդատուն պարտավորվում են, երեք ամսից ոչ ավելի ժամանակում, արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին ներկայացնել մեղադրական եզրակացություն։ Այդ ընթացքում դատախազությունը պետք է ավարտի ոստիկանության տրամադրած նյութերի մշակումը, ձևակերպի մեղադրական եզրակացությունը, անցկացնի նախնական լսումներ։ Լիբերմանին կարող են մեղադրել փողերի լվացման և կաշառակերության մեջ։
Ըստ «Gazeta.ru»-ի