Տնտեսական

28.07.2014 11:10


Հայաստանից մեկնողների և երկիր ժամանողների բացասական հաշվեկշիռը շարունակում է պահպանվել

Հայաստանից մեկնողների և երկիր ժամանողների բացասական հաշվեկշիռը շարունակում է պահպանվել

«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 2014 թվականի առաջին կիսամյակում ավելին է եղել, քան ժամանողներինը, հայտնում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը: Ըստ աղբյուրի` 2014 թվականի հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 413 213 մարդ, 2013 թվականի նույն ժամանակահատվածում` 330484-ի մարդ, իսկ հունվար-հունիսին մեկնել է 454 656 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 363009 մարդու դիմաց:
Հունվար-հունիս ամիսներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 867 869 ուղևոր` 2013 թվականի նույն ժամանակահատվածում 693 493 մարդ:
«Շիրակ» օդանավակայանով նույն ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 8303, մեկնել` 11 237 մարդ, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում երկիր է ժամանել 12339 մարդ, մեկնել` 19693-ը:

Այս խորագրի վերջին նյութերը