Լրահոս

26.07.2014 13:03


Պորոշենկոյի աշխատակազմ. «Ուկրաինան ձգտում է դառնալ ԱՄՆ գլխավոր դաշնակիցը՝ ՆԱՏՕ–ից դուրս»

Պորոշենկոյի աշխատակազմ. «Ուկրաինան ձգտում է դառնալ ԱՄՆ գլխավոր դաշնակիցը՝ ՆԱՏՕ–ից դուրս»

«ՆԱՏՕ–ից դուրս Ուկրաինային ԱՄՆ գլխավոր դաշնակցի կարգավիճակի» տրամադրումը կամրապնդի նրա ազգային անվտանգությունը։ Այդպիսի կարծիք է հայտնել ուկրաինական «Առաջին ազգային» հեռուստաալիքի եթերում նախագահի աշխատակազմի փոխնախագահ Վալերի Չալին։ Նրա կարծիքով խոսքն ամերիկացի օրենսդիրների կողմից մշակվող օրինագծի մասին է, որը նախատեսում է Ուկրաինային ճանաչել որպես «հատուկ կարգավիճակով պետության՝ ՆԱՏՕ–ի անդամ չլինելով, փաստացի՝ գլխավոր դաշնակից»։

«Եթե դա տեղի ունենա, առաջընթաց կլինի, – ասել է նա։ Չէ՞ որ միջուկային տերությունն առանց սահմանափակման մեզ կմատակարարի այն ամենը, ինչ անհրաժեշտ է»։

Տեղեկացնում է«ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը