Լրահոս

07.09.2009 13:02


Արմեն Աղայան. «Այդ ընդդիմությունը և իշխանությունը նույն կոշիկի տարբեր զույգերն են»

Արմեն Աղայան. «Այդ ընդդիմությունը և իշխանությունը նույն կոշիկի տարբեր զույգերն են»

-Պատահական չէ, որ այսօր Թուրքիայի հետ հաշտության կողմնակից է ոչ միայն Սերժ Սարգսյանն իր թիմով, այլ գրեթե ամբողջ քաղաքական դաշտը՝ ընդհուպ մինչև արմատական կոչվող ընդդիմությունը, որն իր հայտարարությամբ ամբողջությամբ սատարեց իշխանություններին,- «Արմատ» ակումբում ասել է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այս երկու երկրների միջև նախաստորագրված արձանագրությունների մասին։

Նա համոզված է, որ Հայաստանը պետք է Թուրքիայից պահանջեր վերացնել ապաշրջափակումը, սակայն չի անում, որովհետև, «ցավոք, ամեն ինչ խեղաթյուրվել է, ամեն ինչ գլխիվայր է շուռ եկել»։ Իսկ վերջինը, ըստ Ա. Աղայանի, ոչ թե միջազգային կառույցների ճնշման կամ «թուրքական հանճարեղ դիվանագիտության» արդյունքն է, այլ Հայաստանի իշխանությունների և «ՀՀՇ-ի իշխանության տարիներին ձևավորված» առկա քաղաքական վերնախավի մեղավորությունը.

իմա ակնհայտ է, որ այդ ընդդիմությունը բոլորովին էլ ընդդիմություն չէ։ Այդ ընդդիմությունը և իշխանությունը նույն կոշիկի տարբեր զույգերն են. ուրիշ ոչ մի տարբերություն նրանց մեջ չկա։ Մեկը մի քիչ շատ է մաշվել, մյուսը մի քիչ փայլեցրել են,- նշել է Ա. Աղայանը՝ հավելելով, որ շատ ավելի արմատական քննադատություններով այսօր հանդես եկող իրական ընդդիմությունը «բոլորվին այլ տեղում է և քաղաքական դաշտում ամբողջովին կազմակերպված չէ»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը