Լրահոս

07.09.2009 11:21


Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հանդիպումներ կունենա Թբիլիսիում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հանդիպումներ կունենա Թբիլիսիում

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։ Այս մասին հաղորդել է «GeorgiaTimes» գործակալությունը։

Այսօր Թուրքիայի ԱԳ ղեկավարը հանդիպումներ կունենա Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ, որից հետո Թուրքիայի արտգործնախարարը հանդես կգա մամլո ասուլիսով։

Երեկոյան նախատեսված է Դավութօղլուի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավոդ Բաքրաձեի հետ։

Թուրքիայի ԱԳ ղեկավարի այցի ընթացքում նախատեսվում է նաև նրա հանդիպումը Վրաստանի վարչապետ Նիկոլա Գիլաուրիի և Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ։

 

Այս խորագրի վերջին նյութերը