Լրահոս

10.09.2009 10:27


ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարությունը Ռոբերտ Բրադկեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ

Ռոբերտ Բրադկեին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ամերիկայի համանախագահի պաշտոնում նշանակելու կապակցությամբ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ պատրաստ է այսուհետ ևս աշխատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, մասնավորապես, Ռոբերտ Բրադկեի հետ ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության  խաղաղ և արդարացի լուծմանը հասնելու համար:

Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնում  փորձառու դիվանագետ Ռոբերտ Բրադկեի  նշանակումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ այսուհետ ևս լուրջ ուշադրություն կդարձնի ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և կնպաստի բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնմանն այն առումով, որ այս գործընթացն առաջ շարժվի և ունենա դրական արդյունքներ:

 

Այս խորագրի վերջին նյութերը