Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան
Ս.թ. սեպտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չինաստանի ԱԳ նախարար Յան Չիեչիի հրավերով կմեկնի Պեկին՝ պաշտոնական այցով:
Այցի ընթացքում նախատեսվում է նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Չինաստանի պետական եւ կուսակցական բարձագույն ղեկավարների հետ:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ելույթ կունենա Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտում, հարցազրույցներ կտա չինական «Սինհուա» գործակալությանը և CCTV պետական կենտրոնական հեռուստաընկերությանը:
Չինաստան այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը կայցելի նաև Շանհայ, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները քաղաքային իշխանությունների և «Շանհայ էքսպո- 2010» համաշխարհային ցուցահանդեսի կազմկոմիտեի ղեկավարությանը, որի հետ կքննարկի ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հարցերը:
Նախարար Նալբանդյանը Երևան կվերադառնա սեպտեմեբրի 14-ին: