Աշխարհ

24.07.2014 13:36


Էրդողանը հայտարարել է, որ այլևս հեռախոսով չի խոսի Օբամայի հետ

Էրդողանը հայտարարել է, որ այլևս հեռախոսով չի խոսի Օբամայի հետ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հրաժարվում է հեռախոսով խոսել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Հեռախոսային բանակցությունները դադարեցնելու պատճառ են հանդիսացել Սիրիայում և Գազայի հատվածում առկա իրավիճակի շուրջ տարաձայնությունները։

Թուրքական ATV հեռուստաալիքի հետ հարցազրույցում Էրդողանը հայտարարել է, որ Օբամայի հետ իր ուղիղ բանակցությունների անարդյունավետության պատճառով այժմ դրանք կվարեն երկու երկրների արտգործնախարարները։

Օբամայի և Էրդողանի վերջին հեռախոսազրույցը կայացել է փետրվարի 20–ին։ Իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, Էրդողանի խոսքերով, ինքը հեռախոսով պարբերաբար շփվում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը