«Էմփիրեյ»–ի մենակատարը դեմ է, որ հայ–թուրքական սահմանն Արցախի ազատագրված տարածքների հաշվին բացվի
«Էմփիրեյ» ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը «Հայելի» ակումբում «7օր»-ին ասել է, որ դեմ կլինի, եթե հայ-թուրքական սահմանը բացվի ի հաշիվ Արցախի ազատագրված տարածքների հանձնման.
-Ղարաբաղի պատերազմը մեզանից 15 տարի է հեռու։ Մենք այնտեղ արյուն թափած տղերք ունենք.նրանց արյունով լվացած հողն այդպես հեշտությամբ ինչ-որ բանի հետ փոխել չի կարելի։ Իսկ եթե մեզ ստիպում են, որ մենք ինչ-որ բան ինչ-որ բանի հետ փոխենք, ուրեմն մենք թույլ ենք տվել, որ մեզ ստիպեն։ Դա արդեն գալիս է մեր ներքին անհամերաշխ իրավիճակից, հաբռգած ու ճնշված երկու թևերից։
Իսկ եթե սահմանն, իրոք, առանց նախապայմանների է բացվելու, ապա Ս. Մանուկյանն այդտեղ վատ բան չի տեսնում և կարծում է, որ «քանի դեռ մենք ունենք փակ սահմաններ, առաջընթաց չենք ունենալու: Եթե Հայաստանում սերունդները ծնվում և մեռնում են արժանապատիվ կյանք չապրելով, այն պատճառով, որ մենք մեր մեջ ունենք թշնամություն անելու մոլուցքը, մենք լավ չենք ապրելու»։ Իսկ Հայ դատ ասելով՝ ռոք երգիչն առաջին հերթին հասկանում է Հայաստանո՛ւմ արժանապատիվ ապրելու պայմանների ստեղծման անհրաժեշտությունը.
-Մենք փորձում ենք անցյալով բռնաբարել ներկան, որի արդյունքում կործանվում է մեր ապագան։ Ես չեմ ասում, որ մենք պետք է մոռանանք Ցեղասպանությունը, բայց չի կարելի, երբ հայ երեխան երեք տարեկանից մեծանում է՝ լսելով, որ ինչ-որ մեկի տատու աչքերը բզով հանել են։
Ս. Մանուկյանը «7օր»-ին նաև ասել է, որ թեև «մի մարազմատիկ հայրենասեր քաղաքական գործիչ ասել էր», որ Անթալիա չմեկնեն հանգստանալու, բայց ինքը հաջորդ տարի պատրաստվում է հենց այնտեղ անցկացնել իր հանգիստը։ Եթե ոչ, ապա նախապես կմոտենա այդ քաղաքական գործչին և կառաջարկի Անթալիա մեկնելու համար իր ունեցած գումարի վրա մի քիչ ավելացնի, որ՝ «Դիլիջան գնանք, անտառների մեջ մի տաս տարի առաջ պապուդ գցած գարեջրի շիշը տշենք»։

7or.am