Լրահոս

05.09.2009 15:22


Հայաստանն ու Թուրքիան Աբխազիայի խնդրի լուծման մասի՞ն են մտածում

-Ցանկացած բանի  մեջ կարելի է նախապայման դնել։ Տողատակերում ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարելի է տեսնել։ Սվիֆթը մի հետաքրքիր միտք ունի. ասում է՝ ինձ ցանակացած միտք տվեք, և ես կհանեմ այնպիսի նախադասություն (օրինակ՝  դավադրությունը բացահայտված է, փախեք), և դրա համար կարող են դատել,-խոսելով այն մասին, թե արդյոք կա՞ այս արձանագրությունների և ղարաբաղյան հակամարտության միջև կապ, ասել է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը։

Նա շատ դրական է համարել արձանագրության այն կետը, թե  Թուրքիան ու Հայաստանը վերահաստատում են իրենց հանձնառությունը տարածաշրջանային և միջազգային վեճերի ու հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա։

-Օրինակ՝ Հայաստանն ու Թուրքիան շահագրգռված են, որ Աբխազիայի խնդիրը լուծվի,-հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը