Նունե Եսայանն Անթալիայում հանգստանալու մեջ վատ բան չի տեսնում
-Ես Անթալիայում եմ հանգստացել և որևէ վատ բան չեմ տեսնում դրա մեջ,- «Հայելի» ակումբում «7օր»-ին ասել է երգչուհի Նունե Եսայանը։ Նրա խոսքերով՝ հատկապես երբ ընտանիքը միասին է ցանկանում ամառային արձակուրդներն անցկացնել, ապա Անթալիան ամենահարմար հանգստավայրն է։
-Ես երեխա, ընտանիք ունեմ, և այսօր ինձ հարմար էր այնպիսի տեղ գնալ, որտեղ իմ բոլոր խնդիրները կհոգային։ Ես եղել եմ Եվրոպայում, աշխարհի տարբեր երկրներում և եթե այնտեղ գնայի, ողջ օրը պետք է մտածեի՝ իմ երեխան ի՞նչ պետք է ուտի, ես ի՞նչ պետք է անեմ։ Իսկ Անթալիայում այսօր այդ հնարավորությունները կան, որ մտնես հյուրանոց և ոչ մի բանի մասին չմտածես. ուղղակի մեկ շաբաթ լիովին հանգստանաս,- ասել է Ն. Եսայանը՝ շարունակելով,- ես ինքս արդեն հոգնել եմ ճամբորդություններից։ Թող մեր երկրում է՛լ այդպիսի հնարավորություններ ստեղծվեն, ես մեծ սիրով կգնամ և կհանգստանամ։

7or.am