–Ձեռնպահ մնանք մինչ այժմ հնչեցված կարծիքների մասին որևէ մեկնաբանությունից, քանզի բոլոր դեպքերում օրենքով մարդն անմեղ է, քանի դեռ չկա դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:
Իհարկե, մեզանից յուրաքանչյուրիս վրա մեղքն առկա է ի սկզբանե, երբ Ադամն ու Եվան արտաքսվեցին դրախտից, և ինչպես ասում են՝ անմեղ է միայն Տերն Ինքը: Ուստի այդ տեսանկյունից մարդը, ով կարողացել է հասնել գործարարության մեջ բավականին լուրջ հաջողությունների, կարող է և ինչ-որ տեղ ինչ-որ օրենք խախտած կամ շրջանցած լինի, և այդ առումով հավանաբար ցանկացած մեծ գործարարի գործունեությունը եթե մանրակրկիտ ուսումնասիրվի, ապա յուրաքանչյուրի նկատմամբ կարելի է կիրառել քրեական օրենսգիրքը, ընդ որում սա վերաբերում է բոլոր երկրներին անխտիր: Մյուս կողմից մեզանից յուրաքանչյուրը, առավել ևս մեծ գործարարները կամա թե ակամա մասնակից են տվյալ երկրում կամ այն երկրներում, որտեղ նրանք զբաղվում են գործարարությամբ, քաղաքականությանը, կամ ազդեցություն ունեն այդ քաղաքականության վրա, կամ կրում են դրա ազդեցությունը:
–Քավ լիցի, ես նման բան չասացի: Իմ ասածը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին մասնավորապես, և մեծ կարողությունների տեր գործարարներին՝ հատկապես: Եվ պարոն Հայրապետյանի փոխարեն կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը, ինչպես նաև ցանկացած գործարար: Պարզապես, երբ որևէ կետում չեն հակադրվում գործարարությունն ու քաղաքականությունը, այն կարգի խախտումներն ու թերացումները, որոնք մեծամասամբ ուշադրության արժանի չեն, երբևէ երևան չեն գալիս: Ուստի պետք է ենթադրել, որ այս պարագայում քրեական մեղադրանքը առիթ է, որի պատճառը հանդիսացել է քաղաքական ինչ-ինչ տարաձայնություններ:
–Ի՞նչտարաձայնություններնկատիունեքևո՞ւմմիջև:
–Չմոռանանք հետևյալը՝ Լևոն Հայրապետյանը ծնունդով Արցախից է, ազգությամբ հայ է, շատ լուրջ կապեր ունի Հայաստանում, իսկ գործարարության հիմնական ծավալը իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունում: Լավ ճանաչելով պարոն Հայրապետյանին՝ ես վստահ եմ, որ նա օրենքով պատժելի որևէ ծանր արարք չի գործել, ընդ որում վստահ եմ նաև, որ մոտ ժամանակներս նրան ազատ կարձակեն: Հիպոտետիկ առումով այս երևույթը կարելի է դիտարկել քաղաքական անհամաձայնության ինչ-որ տարրով, որն առկա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքական վերնախավերի միջև, ընդ որում՝ ցանկացած ձևաչափով: Պարոն Հայրապետյանի դերակատարումն այս ամենի մեջ, կարծում եմ, կրել է զուտ ածանցյալ բնույթ:
Ռուսական կողմի դերակատարությունն ակնհայտ է. եղել է ինչ-որ փոխպայմանավորվածություն նրանց և պարոն Հայրապետյանի միջև, որը հետագայում չի կատարվել, ինչն էլ հանդիսացել է ձերբակալության հիմնական պատճառ: Հարցը հետևյալն է. ի՞նչ պայմանավորվածություն է եղել, և ինչո՞ւ այն չի կատարվել:
Ձերբակալությունից հետո հետևելով զարգացումներին՝ պարզ է դառնում այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները անմիջապես արձագանքելով այս դեպքին՝ միանշանակ ցույց տվեցին, որ իրենք, ըստ էության, որևէ առնչություն չունեն վերոնշյալ փոխպայմանավորվածության ու դրա չկատարման հետ: Առայժմս լռություն են պահպանում և գործնական որևէ քայլ չեն կատարում միայն հայաստանյան իշխանությունները: Կամ սա Հայաստանի որդեգրած լուռ քաղաքականության հետևանք է, կամ էլ նրանք ունեն կոնկրետ դերակատարություն այդ փոխպայմանավորվածության չկատարման հարցում:
–Ես հայտնեցի իմ տեսակետը, և դետալների մեջ խորանալու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա: Ժամանակը, ըստ իս, որոշ մանրամասներ կբացահայտի: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ոք գիտակցի, որ ամեն ինչ չէ և ամեն մեկին չէ, որ պետք է բացահայտել և ըստ դրա գործել, երբ կա նախնական պայմանավորվածություն ավելի ուժեղների հետ: Իսկ Լևոն Հայրապետյանին հայտնում եմ իմ աջակցությունը և մաղթում շուտափույթ ազատություն:
Գառնիկ Իսագուլյանը՝ Լևոն Հայրապետյանի ձերբակալման մասին
Հարցազրույց «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ՝ Գառնիկ Իսագուլյանի հետ:
–Պարո՛ն Իսագուլյան, վերջերս Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալվել է հայտնի գործարար, Արցախի ու Հայաստանի մեծ բարերար Լևոն Հայրապետյանը: Վերջինիս ձերբակալման պատճառների կապակցությամբ հնչում են տարբեր կարծիքներ ու տեսակետներ, ընդ որում կան մեկնաբանություններ, որ այն քաղաքական պատվեր է, իսկ որոշները համամիտ են այն տեսակետի հետ, որ առկա է քրեական հանցանք: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:
–Ձեռնպահ մնանք մինչ այժմ հնչեցված կարծիքների մասին որևէ մեկնաբանությունից, քանզի բոլոր դեպքերում օրենքով մարդն անմեղ է, քանի դեռ չկա դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:
Իհարկե, մեզանից յուրաքանչյուրիս վրա մեղքն առկա է ի սկզբանե, երբ Ադամն ու Եվան արտաքսվեցին դրախտից, և ինչպես ասում են՝ անմեղ է միայն Տերն Ինքը: Ուստի այդ տեսանկյունից մարդը, ով կարողացել է հասնել գործարարության մեջ բավականին լուրջ հաջողությունների, կարող է և ինչ-որ տեղ ինչ-որ օրենք խախտած կամ շրջանցած լինի, և այդ առումով հավանաբար ցանկացած մեծ գործարարի գործունեությունը եթե մանրակրկիտ ուսումնասիրվի, ապա յուրաքանչյուրի նկատմամբ կարելի է կիրառել քրեական օրենսգիրքը, ընդ որում սա վերաբերում է բոլոր երկրներին անխտիր: Մյուս կողմից մեզանից յուրաքանչյուրը, առավել ևս մեծ գործարարները կամա թե ակամա մասնակից են տվյալ երկրում կամ այն երկրներում, որտեղ նրանք զբաղվում են գործարարությամբ, քաղաքականությանը, կամ ազդեցություն ունեն այդ քաղաքականության վրա, կամ կրում են դրա ազդեցությունը:
–Այսինքն, ուզում եք ասել, որ պարոն Հայրապետյանի ձերբակալման պարագայում առկա են թե՛ քրեական, թե՛ քաղաքական մոտիվները միաժամանա՞կ:
–Քավ լիցի, ես նման բան չասացի: Իմ ասածը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին մասնավորապես, և մեծ կարողությունների տեր գործարարներին՝ հատկապես: Եվ պարոն Հայրապետյանի փոխարեն կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը, ինչպես նաև ցանկացած գործարար: Պարզապես, երբ որևէ կետում չեն հակադրվում գործարարությունն ու քաղաքականությունը, այն կարգի խախտումներն ու թերացումները, որոնք մեծամասամբ ուշադրության արժանի չեն, երբևէ երևան չեն գալիս: Ուստի պետք է ենթադրել, որ այս պարագայում քրեական մեղադրանքը առիթ է, որի պատճառը հանդիսացել է քաղաքական ինչ-ինչ տարաձայնություններ:
–Ի՞նչ տարաձայնություններ նկատի ունեք և ո՞ւմ միջև:
–Չմոռանանք հետևյալը՝ Լևոն Հայրապետյանը ծնունդով Արցախից է, ազգությամբ հայ է, շատ լուրջ կապեր ունի Հայաստանում, իսկ գործարարության հիմնական ծավալը իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունում: Լավ ճանաչելով պարոն Հայրապետյանին՝ ես վստահ եմ, որ նա օրենքով պատժելի որևէ ծանր արարք չի գործել, ընդ որում վստահ եմ նաև, որ մոտ ժամանակներս նրան ազատ կարձակեն: Հիպոտետիկ առումով այս երևույթը կարելի է դիտարկել քաղաքական անհամաձայնության ինչ-որ տարրով, որն առկա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքական վերնախավերի միջև, ընդ որում՝ ցանկացած ձևաչափով: Պարոն Հայրապետյանի դերակատարումն այս ամենի մեջ, կարծում եմ, կրել է զուտ ածանցյալ բնույթ:
Ռուսական կողմի դերակատարությունն ակնհայտ է. եղել է ինչ-որ փոխպայմանավորվածություն նրանց և պարոն Հայրապետյանի միջև, որը հետագայում չի կատարվել, ինչն էլ հանդիսացել է ձերբակալության հիմնական պատճառ: Հարցը հետևյալն է. ի՞նչ պայմանավորվածություն է եղել, և ինչո՞ւ այն չի կատարվել:
Ձերբակալությունից հետո հետևելով զարգացումներին՝ պարզ է դառնում այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները անմիջապես արձագանքելով այս դեպքին՝ միանշանակ ցույց տվեցին, որ իրենք, ըստ էության, որևէ առնչություն չունեն վերոնշյալ փոխպայմանավորվածության ու դրա չկատարման հետ: Առայժմս լռություն են պահպանում և գործնական որևէ քայլ չեն կատարում միայն հայաստանյան իշխանությունները: Կամ սա Հայաստանի որդեգրած լուռ քաղաքականության հետևանք է, կամ էլ նրանք ունեն կոնկրետ դերակատարություն այդ փոխպայմանավորվածության չկատարման հարցում:
–Պարո՛ն Իսագուլյան, իսկ ի՞նչ փոխպայմանավորվածության մասին է խոսքը, և ո՞րն է Հայաստանի իշխանությունների դերն այս ամենում:
–Ես հայտնեցի իմ տեսակետը, և դետալների մեջ խորանալու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա: Ժամանակը, ըստ իս, որոշ մանրամասներ կբացահայտի: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ոք գիտակցի, որ ամեն ինչ չէ և ամեն մեկին չէ, որ պետք է բացահայտել և ըստ դրա գործել, երբ կա նախնական պայմանավորվածություն ավելի ուժեղների հետ: Իսկ Լևոն Հայրապետյանին հայտնում եմ իմ աջակցությունը և մաղթում շուտափույթ ազատություն:
Հարցազրույցը՝ Ժաննա Ծառուկյանի
Աղբյուրը՝ http://evdu.am/?p=2895