Լրահոս

05.09.2009 14:42


Սուրեն Զոլյանը հայ–թուրքական հարաբերություններում ներկայիս գործընթացին այլընտրանք չի տեսնում

Սուրեն Զոլյանը հայ–թուրքական հարաբերություններում ներկայիս գործընթացին այլընտրանք չի տեսնում

-Այսօր հարցականները շատ են, բայց, իմ կարծիքով, դա հիմք չէ, որ մենք հրաժարվենք այս գործընթացից, որովհետև դրա այլընտրանքը ես չեմ տեսնում,-խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը։

Նա նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում մեծ ազդեցություն ունի նաև արտաքին աշխարհը։

-Ենթադրենք՝ շատ շուտ ասենք՝ ոչ թե վեց շաբաթվա ընթացքում, այլ ավելի շուտ սրվեն հարաբերությունները այդ գլխավոր խաղացողների միջև, և դա անպայման անդրադարձ կունենա հայ-թուրքական հարաբերություններին։ Ադրբեջանի գործոնը կարող է այլ դեր ունենա, այսինքն՝ կանխատեսենք ամեն ինչ, բայց նաև տեսնենք այն ուղին, որն  ամենաշահավետն է,-ասել է ռեկտորը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը