Տնտեսական

22.07.2014 20:19


«Նաիրիտ»-ի բաժնեմասերը կհանձնվեն «Որոտան» ՀԷԿ-ին` պարտքի դիմաց

«Նաիրիտ»-ի բաժնեմասերը կհանձնվեն «Որոտան» ՀԷԿ-ին` պարտքի դիմաց

Pastinfo-ն գրում է.

ՀՀ կառավարությունը շարունակում է Էներգետիկ ոլորտի «մութ» գործարքների շարքը: Այս անգամ գործադիրը որոշել է պարտքի դիմաց «Որոտանի» ՀԷԿ-ին հանձնել «Նաիրիտ գործարանի» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մի մասը: Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված հարցից պարզ է դառնում, որ կառավարությունը մտադիր է զրոյացնել ռուսական «Գազպրոմ»-ին փոխանցված «ՀայՌուսԳազարդ»-ի` տարիների ընթացքում կուտակած շուրջ 8,5 մլրդ դրամի պարտքերը: Նախագծում մանրամասն ներկայացվում է նաև հիշյալ պարտքի ծագումը:

Այսպես` 4 559 600 000 դրամի պարտքը դեռևս 1999թ. պետբյուջեից ընկերությանը տրված վարկի չմարված պարտավորության արժեքն է, 489 600 000 դրամը` 2003թ. վարկային պայմանագրով «Հայէներգո» ՓԲԸ-ին տրամադրված բյուջետային վարկի պարտավորությունն է, որը իրավահաջորդության կարգով փոխանցվել է «Հայգազարդ» ՓԲԸ-ին, 2 009 000 000 «Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ի ունեցած բյուջետային վարկի պարտավորությունն է, որ դարձյալ իրավահաջորդության կարգով փոխանցվել է «Հայգազարդ»-ին, 701 600 000 դրամը` ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Հայգազարդ» ՓԲԸ-ի միջև 25.12.2006թ. կնքված հաշտության համաձայնության հիման վրա «Հայթուրթրեյդ» ՓԲԸ-ից «Հայգազարդ»-ին փախանցված պարտքն է, ևս 691 600 000 դրամի պարտավորություն էլ «Հայգազարդ» ՓԲԸ-ն ստանձնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնավորեցման պայմանագրով և այդ ընկերության հետ 13.10.2003թ. կնքված համաձայնագրով:

Շարունակությունն՝ այստեղ:

Այս խորագրի վերջին նյութերը