–Գործող իշխանությունը շատ ճիշտ է անում, որ խոսում է սահմանադրական փոփոխությունների մասին, որովհետև այլևս խոսելու բան չի մնացել: Բոլորի համար պարզ է, որ գործող իշխանությունը տապալվել է անխտիր բոլոր ոլորտներում, սակայն ամենամեծ տապալումը բարոյահոգեբանական հարթությունում է: Կարելի է արդեն վստահ պնդել, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը Հայաստանի համար որևէ հեռանկար չի տեսնում` թե՛ քաղաքական, թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական առումներով: Նրանք, ովքեր դեռ չեն հեռացել երկրից, հոգեբանական առումով արդեն Հայաստանում չեն, և անգամ շատերը ձգտում են իրենց երեխաների հետ ռուսերեն և անգլերեն խոսել: Դա նշանակում է, որ տապալվում է արդեն ոչ թե պետությունը, այլ պետականության հիմքը: Դա մշակութաբանական կոլապս է:
–Հետևաբար, իշխանությունն ինչո՞ւ է համառորեն գնում սահմանադրական փոփոխոթյունների։
–Այս պայմաններում գործող իշխանությունը հասկանում է, որ հաջորդ ընտրությունների ժամանակ անգամ ընտրակեղծիքները իրենց կարող են չօգնել և, այդ առումով, ցանկանում է այնպիսի սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որոնք թույլ կտան ավելի երեշխավորված ձևով պահպանել իշխանությունը: Պարզ է, որ իշխանության փոփոխության դեպքում բազմաթիվ քրեական գործեր կբացվեն և, այդ իմաստով, իշխանության պահպանումը նաև նրանց անձնական անվտանգության հարցն է: Հայաստանում բազմաթիվ կորդինալ փոփոխություններ են պետք, սակայն, իմ կարծիքով, համար մեկ փոփոխությունը պետք է կատարվի կուսակցությունների մասին օրենքում: Մինչև մենք չունենանք թափանցիկ կերպով գործող կուսակցություններ, իշխանությունը Հայաստանում լինելու է ավտորիտար և ծառայելու է սահմանափակ թվով մարդկանց: Պարզ է, որ նման իշխանությունը չի կարողանալու անհրաժեշտ ռեֆորմներ իրականացնել:
Ստեփան Դանիելյան. «Իշխանությունը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ռեսուրս և ժամանակ այլևս չունի»
Հարցազրույց վերլուծաբան Ստեփան Դանիելյանի հետ
–Այսօր իշխանությունները խոսում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Բայց, իրականում, Հայաստանին ի՞նչ փոփոխություններ են պետք։
–Գործող իշխանությունը շատ ճիշտ է անում, որ խոսում է սահմանադրական փոփոխությունների մասին, որովհետև այլևս խոսելու բան չի մնացել: Բոլորի համար պարզ է, որ գործող իշխանությունը տապալվել է անխտիր բոլոր ոլորտներում, սակայն ամենամեծ տապալումը բարոյահոգեբանական հարթությունում է: Կարելի է արդեն վստահ պնդել, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը Հայաստանի համար որևէ հեռանկար չի տեսնում` թե՛ քաղաքական, թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական առումներով: Նրանք, ովքեր դեռ չեն հեռացել երկրից, հոգեբանական առումով արդեն Հայաստանում չեն, և անգամ շատերը ձգտում են իրենց երեխաների հետ ռուսերեն և անգլերեն խոսել: Դա նշանակում է, որ տապալվում է արդեն ոչ թե պետությունը, այլ պետականության հիմքը: Դա մշակութաբանական կոլապս է:
–Հետևաբար, իշխանությունն ինչո՞ւ է համառորեն գնում սահմանադրական փոփոխոթյունների։
–Այս պայմաններում գործող իշխանությունը հասկանում է, որ հաջորդ ընտրությունների ժամանակ անգամ ընտրակեղծիքները իրենց կարող են չօգնել և, այդ առումով, ցանկանում է այնպիսի սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որոնք թույլ կտան ավելի երեշխավորված ձևով պահպանել իշխանությունը: Պարզ է, որ իշխանության փոփոխության դեպքում բազմաթիվ քրեական գործեր կբացվեն և, այդ իմաստով, իշխանության պահպանումը նաև նրանց անձնական անվտանգության հարցն է: Հայաստանում բազմաթիվ կորդինալ փոփոխություններ են պետք, սակայն, իմ կարծիքով, համար մեկ փոփոխությունը պետք է կատարվի կուսակցությունների մասին օրենքում: Մինչև մենք չունենանք թափանցիկ կերպով գործող կուսակցություններ, իշխանությունը Հայաստանում լինելու է ավտորիտար և ծառայելու է սահմանափակ թվով մարդկանց: Պարզ է, որ նման իշխանությունը չի կարողանալու անհրաժեշտ ռեֆորմներ իրականացնել:
–Եթե, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը համառի սահմանադրական փոփոխությունների հարցում, ինչի՞ դա կհանգեցնի։
–Ես կարծում եմ, որ այս իշխանությունը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ռեսուրս և ժամանակ այլևս չունի:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը