Լրահոս

26.01.2011 10:08


Բողոքի ցույցեր Եգիպտոսում. կան զոհեր

Բողոքի ցույցեր Եգիպտոսում. կան զոհեր

«Associated Press» գորխակալությունը հայտնում է, որ հունվարի 25-ին Կահիրեում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկան է սպանվել։

Ինչպես ճշտվել է Եգիպտոսի Ներքին Գործերի նախարարությունից՝ ոստիկանը քարով գլխին հարված է ստացել և ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։

«Տասնյակ հազարավոր ցուցարարներ են դուրս եկել Եգիպտոսի քաղաքների փողոցներ՝ պահանջելով նախագահ Խոսնի Մուբարակի հրաժարականը։ Բողոքի ցույցերի ընթացքում Եգիպտոսում ամենաքիչը երկու խաղաղ բնակիչ է զոհվել։ Նրանք Սուեզ քաղաքի բնակիչներ են եղել։ Նրանցից մեկը խեղդվել է, երբ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, իսկ երկրորդը մահացել է գլխին քարով հարված աստանալուց». - հայտնում է «Lenta.ru»-ն։

Հունվարի 25-ին եգիպտական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Կահիրեում բողոքի ցույցերը ցրելու համար։ Անկարգությունները ճնշելու համար մայրաքաղաքում ներգրավված են եղել 20-30 հազար ոստիկաններ։

Այս խորագրի վերջին նյութերը