Վրաստանի ազգային հաղորդակցության հանձնաժողովը ուրբաթ օրը 1 մլն լարիի (600 հազ. դոլար) չափով տուգանել է ռուսական «Մեգաֆոն» բջջային օպերատորին։ Այս մասին հաղորդել է «РИА Новости»-ին։ Հաղորդակցության հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասված է, թե «Մեգաֆոնը» խախտել է Վրաստանի «Ընդհանուր վարչական օրենսգիրքը». գրավյալ տարածքներում ծավալել է ապօրինի գործունեություն։ Վրաստանի գրավյալ տարածքները վերաբերում են Աբխազիային և Հարավային Օսիային, որոնց անկախությունը Ռուսաստանը ճանաչել էր 2008թ. օգոստոսին։
«РИА Новости»-ին դեռևս չի հաջողվել ստանալ «Մեգաֆոն» ընկերության մեկնաբանությունը։
Վրաստանը պատժել է ռուսական օպերատորին