Մեծ Բրիտանիայի նորանշանակ ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, թե իր երկիրը դուրս կգա Եվրամիության կազմից, եթե վերջինս արմատական բարեփոխումներ չիրականացնի։
«Եթե ԵՄ-ի մեր գործընկերները հայտարարեն, որ պատրաստ չեն փոփոխությունների և բանակցությունների, ապա ակնհայտ է, թե որը կլինի բրիտանացիների արձագանքը»,-«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ասել է Համոնդը:
Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե 2015-ի ընտրություններից հետո ինքը մնա իր պաշտոնին, ապա 2017-ին հանրաքվե տեղի կունենա Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմում մնալու վերաբերյալ։
Մեծ Բրիտանիան սպառնում է դուրս գալ ԵՄ կազմից