Հարցազրույց

21.07.2014 14:58


Վահան Բաբայան. «ԲՀԿ-ն ունի հստակ սցենարներ ցանկացած զարգացման դեպքում»

Վահան Բաբայան. «ԲՀԿ-ն ունի հստակ սցենարներ ցանկացած զարգացման դեպքում»

«Zham.am»-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հետ.
-Պարո՛ն Բաբայան, հնարավոր համարո՞ւմ եք արդյոք ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական ճնշումների կիրառումը։

-Ես կարող եմ բերել քաղաքական ճնշման բազմաթիվ դեպքեր, հենց թեկուզ Տիգրան Սարգսյանի կառավարությանը անվստահություն հայտնելու պրոցեսի ժամանակ ԲՀԿ խմբակցության մի շարք պատգամավորների նկատմամբ ճնշման փաստերը: Այս և այլ դեպքերի մասին մամուլում կան բազմաթիվ հրապարակումներ:
Ես, սակայն, կուզեմ խոսել այլ բանի մասին: Մենք այսօր շատ ուժեղ ենք, դա գիտենք թե՛ մենք, թե՛ իշխանությունները: Այսօր ժողովրդի համբերության բաժակը լցված է, և յուրաքանչյուր անզգույշ քայլից այն պարզապես կարող է պայթել:
-Ըստ ձեզ՝ ի՞նչ քաղաքական զարգացումներ են սպասվում առաջիկայում:
-ԲՀԿ-ն պատրաստ է ցանկացած զարգացման, ասեմ ավելին` ԲՀԿ-ն ունի հստակ սցենարներ ցանկացած զարգացման դեպքում: Մենք՝ մեր գործընկերների հետ միասին, և նաև՝ հարյուր հազարավոր մարդկանց աջակցությամբ, ամեն օր պատրաստ ենք դիմակայելու թե՛ ճնշումներին, թե՛ վերջ դնելու այդ արատավոր ավանդույթին: ԲՀԿ-ն ուժեղ է իր բաց և հրապարակային քաղաքականությամբ, քաղաքական ուժերի համար վստահելի գործընկեր լինելու փաստով և, իհարկե, Գագիկ Ծառուկյանի աննախադեպ բարձր անձնական վարկանիշի շնորհիվ:

Այս խորագրի վերջին նյութերը