Տնտեսական

21.07.2014 14:15


Հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների հաշվետվություն

Հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների հաշվետվություն

Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով հուլիսի 10-19-ն ընկած ժամանակահատվածում հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների հաշվետվություն

Ֆինանսների նախարարության հարկային տեսչությունների կողմից առանձնացված ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ հուլիսի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են 51 հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում համապատասխան հարկ վճարողներին 651.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն է առաջադրվել, այդ թվում.

v բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության արդեն ավարտված 8 ստուգումների արդյունքում արձանագրվել է 639.5մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Նշված տնտեսվարող սուբյեկտներից ամենախոշոր հարկային պարտավորություններն արձանագրվել են «ՈՒՐԱԽ ԵՎ ՏԽՈՒՐ» ՍՊԸ-ի մոտ` 428.5մլն դրամ և «ԲԻՈ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ» ՍՊԸ-ի մոտ` 198.1մլն դրամ:

Հայտարարագրած շրջանառությունների, գների և ծավալների ճշգրտման նպատակով`

v ցանկում ներառված հարկ վճարողներից 17-ի մոտ իրականացվել են ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ, որոնց արդյունքում արձանագրվել է 4863.0 հազ. դրամի տուգանք (այդ թվում` «ԱԳԱԹԱ ՖԱՐՄ», «ԱՅՍԲԵՐԳ ՔՈՒԼ», «ԳՐԱՆԴ ՊԵՏՐՈԼԻՈՒՄ» ՍՊԸ-ներում)

v աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու 19 ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 31 չգրանցված աշխատողներ և արձանագրվել է 6344.0 հազ. դրամի հարկային պարտավորություն (այդ թվում՝ «ՄԵՏՐՈՇԻՆՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԲԲԸ, «ՆՅՈՒ ՍՔԱՅ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, «ԱԼԼՖԱ ՍԻՍԹԵՄ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՓԲԸ)

v 7 հարկ վճարողի մոտ իրականացված չափագրումների արդյունքում արձանագրվել են ապրանքային մնացորդների և գների խախտման դեպքեր, (այդ թվում` «ՎԱԼԱՆ ՊՐՈՖ» ՍՊԸ, «ՄՎ ՔԵՄԻՔԼ ԳՐՈՒՊ» Հ/Ձ, «ԱԵՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ):

Ցանկում ներառված հարկ վճարողների մոտ սկսվել և շարունակվում են իրականացվել տարբեր հսկողական միջոցառումներ, իսկ 110 հարկ վճարողների մոտ իրականացվող հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են:

Այս տարվա հուլիսի առաջին տասնօրյակում 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դուրս գրված հարկային հաշիվների աճը կազմել է 53.7% (139415 հատ), որի ընդհանուր գումարը կազմել է 28 մլրդ 566.6 մլն դրամ (դուրս գրված հարկային հաշիվների շրջանառության աճը կազմել է 47.6 %):

Միաժամանակ, հարկային հսկողության միջոցառումներին զուգահեռ իրականացվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ` հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ:

Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ֆինանսների նախարարությունը շարունակում է էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի ամենօրյա հսկողությունը՝ հատկապես դրանց անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի նկատմամբ: Հուլիսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ են ճանաչվել թվով 7084 էլեկտրոնային հարկային հաշիվներ՝ 3.5 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով:

Նշված գործընթացում հնարավոր են հարկային ռիսկեր, մասնավորապես՝ դուրս գրված հարկային հաշվով ապրանքը կարող է առաքվել, այնուհետ գործարքն ավարտելուց հետո հաշիվը չեղյալ կամ անվավեր ճանաչվել: Այդ ռիսկերը կարող են չեզոքացվել համապատասխան հսկողական աշխատանքների արդյունքում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել և առաջիկա օրերին կիրառության մեջ կդրվի «Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին» կարգը: Ֆինանսների նախարարությունը, կարևորելով նշված խնդիրը, յուրաքանչյուր հաշվետու տասնօրյակի կտրվածքով կներկայացնի հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն:

ՀՀ ՖՆ օպերատիվ հետախուզության վարչության կողմից ընթացիկ տարվա հուլիսի 1-ից իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` կապված էլեկտրոնային հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, որոնց արդյունքում ընթացիկ տարվա հուլիսի առաջին տասնօրյակում 2013 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ դուրս գրվող հարկային հաշիվների միջին օրական քանակների համեմատաբար մեծ աճ է արձանագրվել ներքոհիշյալ կազմակերպությունների մոտ.

«ԱԹԵՆՔ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 1000 հատով` լրացուցիչ 52.4մլն դրամով

«ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 5093 հատով` լրացուցիչ 17.3մլն դրամով

«ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 619 հատով` լրացուցիչ 57.0մլն դրամով

«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 2446 հատով` լրացուցիչ 138.9մլն դրամով

«ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆԱ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 2217 հատով` լրացուցիչ 24.5մլն դրամով

«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ» ՓԲԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 1055 հատով` լրացուցիչ 37.3մլն դրամով

«ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 617 հատով` լրացուցիչ 77.0մլն դրամով

«ԴԵՐԺԱՎԱ Ս» ՓԲԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 3575 հատով` լրացուցիչ 116.8մլն դրամով:

21 հարկ վճարողների մոտ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արդեն 4 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են խախտման դեպքեր և առաջադրվել է 1723.0 հազար դրամի վարչական տուգանք, իսկ 1 հարկ վճարողի վերաբերյալ կազմված նյութերն ուղարկվել են քննչական մարմին:

Ստորև ներկայացվում է 01.07-10.07 2014թ. ընթացքում 10.0 մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկը.

ՑԱՆԿ

Հ/Հ

ՀՎՀՀ

Անվանումը

Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը

Ընհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ)

1

04419037

«ԱՐՄԱՎԻՐ ԳԱԶ ՍԵՐՎԻԶ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

4

749,618,908.8

2

02201517

«ՇԻՆԱՐԱՐ ԳԱԳԻԿ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

170,000,000.0

3

00454054

«ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

3

157,088,923.5

4

00801378

«ԱՎԱՆԻ ԱՂԻ ԿՈՄԲԻՆԱՏ» Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

3

118,886,940.0

5

02514048

«ԱԻՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

102,950,427.0

6

06800361

«ՍՊԻՏԱԿ-1» Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ)

2

71,678,600.0

7

04703487

«ԲԵԿՈՐ» Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

2

70,387,200.0

8

01504355

«ՀԱՅԿԱՊԱԼ» Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

1

70,000,000.0

9

01014717

"ЮНИСЕРВИС" ООО НТП

5

69,163,408.8

10

00863689

«Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

2

65,277,736.0

11

04700747

«ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ» Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

2

63,632,520.0

12

01842346

«ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

53

61,490,007.6

13

02252881

«ՄԵԳԱԷՆԵՐՋԻ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

53,868,001.1

14

09802793

«ՍԻՍԻԱՆԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

51,922,133.0

15

01828115

«ՄԵՏԷՔՍԻՄ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

2

49,577,600.0

16

01836706

«ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

351

40,356,144.6

17

02625916

«ԻՆՏԵՐ ՊՐՈՒԴ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

39,138,900.0

18

01003256

«ԱԴԱՄԻՈՒՄ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

593

36,687,990.2

19

04000255

«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

27

35,474,000.0

20

09802399

«ՍԻՍԻԱՆԻ ՃԱՆՇԻՆ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

34,905,024.0

21

04600132

«ԲԱՂՐԱՄՅԱՆՇԻՆ» Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ)

1

34,749,986.0

22

01206786

«ՌԱՖԱՅԵԼ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

33,700,000.0

23

01850138

«ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

32,601,048.0

24

03313431

«ԹՈՄ ԸՆԴ ՄԻՐ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

3

32,211,600.0

25

01540062

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

1

30,194,461.2

26

05800844

«ՈՒՍՏԻԱՆ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

27,548,863.2

27

00112587

«ԷՐԷՄԻՐԷՆԵՐԺԻ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

2

27,469,643.3

28

04725368

«ՍՈՒԱՐԴԻ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ

1

25,982,542.0

29

00807297

«ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄ.ԱՐՄԵՆ.» Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

149

25,220,082.3

30

01222567

«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

177

23,506,446.7

31

05531412

«Կ.Ս.Վ. ՇԻՆ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

22,841,354.0

32

09422241

«Ռուդարտ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

3

22,751,109.4

33

08908632

ՍՈՒՐԲ ԱՂԲՅՈՒՐ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

22,084,841.8

34

01544468

«ԼՈԿԱԼ ԴԻՎԵԼՈՓԸՐԶ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

21,000,000.0

35

01816719

«ՍԻՏՏԱ ԳՐՈՒՊ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

2

20,705,368.8

36

02701432

«ԷՅՋԹԻ ԷԼԵՔԹՐՈՆԻՔՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

20,649,419.9

37

05531644

«ՍՕՀՕ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

6

19,491,933.8

38

04102865

«ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

17

19,449,735.2

39

00458742

«ԷԼԱՅԶԵՌ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

2

18,684,000.0

40

09805801

«ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԷԿ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

18,603,804.7

41

00076315

«ԱՎԱՆԳԱՐԴ ՄՈԹՈՐՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

18,360,000.0

42

00885234

«ՄՈԲԼԻՕՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

18,304,000.0

43

02555635

«ՄԵԴԻՍԱՐ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

12

18,168,900.0

44

00130286

«ՔԼԻՆԵՐՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

3

18,058,050.0

45

01808789

«ՖԼԵՇ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

9

17,666,085.0

46

08619205

«ՍՏԱԼ ՍՏԻԼ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

5

17,280,000.0

47

09104016

«ՋԵՐՄՈՒԿ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼՊԵՊՍԻ-ԿՈԼԱ ԲՈԹԼԵՐ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

426

16,896,731.5

48

04102505

«ԱՐԱՐԱՏ-ՃԱՆՇԻՆ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

6

16,368,343.8

49

09104024

«Վ.Գ. ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

15,513,448.4

50

06402901

«ԱԳԱՐԱԿԻ ՀԷԿ» Առևտրային կոպերատիվ (ԱԿ)

2

15,021,834.1

51

01254587

«ՊՐԱԿՏԻԿԵՐ ԷՅ ԷՄ» Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

1

15,000,000.0

52

00883186

«ԿԱՊԻՏԱԼ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

2

14,872,749.6

53

08410252

«ԱՔՎԱՏԻԿ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

14,539,875.8

54

01571012

«ԳԻԲԻՍԿՈՒՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

14,238,000.0

55

01238206

«ԱՏԼԱՍ ԿՈՊԿՈ ԿԵՆՏՐՈՆ. ԱՍԻԱ ՍՊԸ ՀԱՅ» Օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ

3

14,027,256.0

56

04210867

«ՇԱՀԱՐՏ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

4

13,926,451.6

57

00453946

«ՔՈՆՍԹՐԱՔՇՆ-ԲՈՒՄ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

3

13,903,200.0

58

00884319

«ԲԻՐԻՆԳՍ ՍԻԹԻ ԳՐՈՒՊ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

2

13,467,120.0

59

02586876

«ԱԼՖԱ ՍԻՍՏԵՄ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

1

13,253,400.0

60

00858578

«ԱՍԷԴԼ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

8

12,724,908.1

61

00803554

«ՔԱՆԱՔԵՌԻ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

12,576,600.0

62

02514855

«Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս ՓԼՍ»

1

12,396,068.4

63

09704751

«ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

12

12,239,725.0

64

00065155

«ԼԵՎՈՆ ԵՎ ԱՆՆԱ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

3

12,157,049.5

65

01519154

«ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

26

11,978,882.1

66

01557589

«ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

2

11,887,500.0

67

00067899

«ՀԻՏԵՔՍ ՊԼԱՍՏԻԿ» Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

2

11,768,586.2

68

02233484

«ՄԻԿՄԵՏԱԼ» Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

11

11,689,481.1

69

01249441

«ԻՆՏԵՐՔԼԻՆ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

11,575,970.3

70

00075973

«ԼԵԳԻՈՆ-ՊԱՐԻՍՊ»Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

2

11,150,800.1

71

02242313

«ՆԱՐՊԼԱՍՏ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

7

10,982,040.0

72

00112776

«ԷԼՄԱՐԿԵՏ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

9

10,838,500.0

73

00129804

«ԷՅ ԲԻ ՍԻ ՖԱՐՄԱՑԻԱ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

10,751,400.0

74

09001005

«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

25

10,693,889.0

75

01536316

«ՎԱԳԱ-ՖԱՐՄ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

31

10,570,120.7

76

05502433

«ԳՅՈՒՄՐԻ-ԳԱՐԵՋՈՒՐ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

2

10,515,619.0

77

09211564

«ՍՏԱՏՈՒՍ ԸՆԴ ԿՈ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

2

10,504,020.0

78

02226764

«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ Հ/Ձ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

290

10,276,768.0

79

02625855

«ԱՔԻԼԱ ՏԵԽՆԻՔՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

1

10,237,500.0

ԸՆԴԱՄԵՆԸ

2349

3,137,931,577.9

Ի լրումն 10.07.2014 թվականին հրապարակված տվյալների, 2014 թվականի ընթացքում տարեկան շահութահարկի և ԱԱՀ-ի ճշտված հաշվարկներով հաշվարկվել է 60.8մլն դրամի լրացուցիչ պարտավորություն, իսկ «ԼԵՎՈՆ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ» ՍՊԸ-ն առաջադրված փաստաթղթաշրջանառության բարելավման` մասնավորապես գների կարգավորման խնդրի մասով ճշտված հաշվետությունների ներկայացման արդյունքում հայտարարագրել է 231.3մլն դրամի լրացուցիչ շրջանառություն, որի արդյունքում հաշվարկվել է 46.2 մլն դրամի լրացուցիչ հարկ:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը