Լրահոս

05.09.2009 11:06


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիայի Հանրապետություն

Խորվաթիայի Հանրապետության Նախագահ Ստյեպան Մեսիչի հրավերով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիայի Հանրապետություն:

Այցի առաջին օրը Վելիկի Բրիյուն կղզում ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Սպիտակ առանձնատանը տեղի կունենա նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Բանակցությունների ավարտին նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Սեպտեմբերի 7-ի երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Պուլայից կմեկնի Զագրեբ:

Այս խորագրի վերջին նյութերը