Ինչպես տեղեկացնում է «Bakililar.AZ»-ը, Ադրբեջանի առաջին միջազգային ալիքի հայալեզու տարբերակի բացումը սպասվում է արդեն սեպտեմբերի վերջին։ Այդ մասին հաղորդել է «Հեբերլյար» ATV դեպարտամենտի խմբագիր Վագիֆ Այդինոգլուն։
Նրա խոսքերով՝ հեռուստաընկերության համար գնվել են տեխնիկական սարքավորումների նորագույն մոդելները, որոնց տեղադրման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Դեռևս խնդիրներ կան արբանյակային կապի և հաղորդիչների հետ։
«ATV Int»-ը հաղորդելու է 5 լեզուներով։ Նորությունների ադրբեջանական, ֆարսիով, անգլիական, ռուսական և հայոց լեզուներով հաղորդման համար արդեն 30 մասնագետ է ընտրվել։ Վագիֆ Այդինոգլուի խոսքերով՝ քանի որ հեռուստաալիքը ստեղծվել է Ադրբեջանի քարոզչությունն իրականացնելու համար, ապա նախապատվությունը տրվելու է այդ ուղղությունն ունեցող նորություններին։
Ադրբեջանում հայալեզու հեռուստաալիք կհայտնվի

Ըստ «Bakililar.AZ»-ի