Երվանդ Բոզոյանն անդրադարձել է Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը
NewsBook-ի զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը.
- Այն, որ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը քաղաքական դրդապատճաներ ունի, այլևս ոչ ոք չի կասկածում. այս մասով շրջանառվում են մի քանի վարկածներ՝ կա՛մ այս ձերբակալությունը Պուտինի պատասխանն էր Սերժ Սարգսյանի՝ Արգենտինայում արված հայտարարության, կա՛մ ԼՂ կարգավորման հարցում ոչ հայանպաստ փոփոխություններով, անգամ էքս նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան ու բիզնեսի հետ է կապվում: Դուք ո՞ր վարկածն եք ավելի հավանական համարում:
- Կարծում եմ՝ վաղաժամ է նմանատիպ վարկածներով հանդես գալը, որովհետև նախ պետք է հասկանալ ձերբակալության շարժառիթները, գործի բնույթն ու մանրամասները, որպեսզի նոր կարողանանք լուրջ վերլուծություն անել հասկանալու, թե ինչ է կանգնած այս ամենի ետևում: Չի բացառվում, որ սա զուտ ներռուսաստանյան «ռազբորկայի» խնդիր է: Իհարկե, Լևոն Հայրապետյանն անվանի գործարար է, բայց ռուսական շրջանակներում շատ մեծ և ազդեցիկ գործիչ չէ, և չի բացառվում, որ լինելով ռուսական որոշակի օլիգարխիկ շղթայի էլէմենտ՝ ձերբակալվել է: Հակված չեմ այս ձերբակալության մեջ փնտրել աշխարհաքաղաքական գործոն: Հայաստանում ցավում են Լևոն Հայրապետյանի համար, որովհետև առանցքային գործիչ է եղել, մեծ բարերար, Արցախի համար շատ գործ է արել: Բայց պետք է չշտապենք, և ժամանակն իր հետ նոր բացատրություններ կբերի:
- Այսինքն, Դուք էլ առաջ եք քաշում Ձեր վարկածը՝ այն, որ Լևոն Հայրապետյանը, գուցե, Ռուսաստանի օլիգարխիայի բախումների պատճառով է ձերբակալվել:
-Դե, իհարկե. Ռուսաստանը, ինչպես Հայաստանը և նախկին խորհրդային շատ պետություններ, օլիգարխիկ կառավարման երկրներ են: Օլիգարխիկ կլանների միջև բախումներ են լինում՝ ազդեցության լծակների, ֆինանսատնտեսական հարցերի շուրջ: Ես չեմ պնդում, բայց և չեմ բացառում, որ այս ձերբակալությունը կարող է և հենց այսպիսի պատճառ ունենա:

Մանրամասները՝ Newsbook.am-ում։