Լրահոս

05.09.2009 10:52


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ

Ս. թ. սեպտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ:

Նախարար Նալբանդյանը շնորհավորել է Մանուչեհր Մոթաքիին Իրանի խորհրդարանի կողմից արտգործնախարարի պաշտոնում վերահաստատվելու կապակցությամբ:

Զրույցի ընթացքում Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները վերահաստատել են փոխադարձ ցանկությունը շարունակել ջանքերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ:

 

Այս խորագրի վերջին նյութերը