Իրանի և «վեցնյակի» միջև համաձայնագրի մշակման գործընթացը երկարաձգվել է մինչև նոյեմբեր
Իրանի և «վեցնյակի» բանակցություններում առաջընթաց է գրանցվել. համաձայնագրի մշակման գործընթացը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 24-ը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը։
«Չնայած մենք զգալի առաջընթացի ենք հասել մի շարք հարցերում և միասին աշխատել ենք առևտրային համաձայնագրի բովանդակության շուրջ, մեզ մոտ զգալի տարաձայնություններ են մնում, որոնց լուծման համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ ժամանակ», – նշել են նրանք։
Համատեղ հայտարարության մեջ Էշթոնը և Զարիֆը փաստել են, որ «վերջին մի քանի շաբաթվա ընթացքում խորհրդակցություններն ակտիվացել են, բանակցություններին միացել են «վեցնյակի» ԱԳՆ ղեկավարները և նրանց տեղակալները», որոնք ժամանել են Վիեննա հուլիսի 13–ին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։