Հելենա Մելքոնյան. «Այգեպարում անընդհատ պատերազմ է»
Հարցազրույց «Այո» նախաձեռնության համայնքների հետ կապերի ղեկավար Հելենա Մելքոնյանի հետ
–Դուք երեկ եք վերադարձել սահմանամերձ Այգեպար գյուղից։ Խնդրում եմ ներկայացրեք, թե բնակչության շրջանում ինչպիսի՞ տրամադրություններ են. արդյոք խուճապ կա՞, հակառակորդի կողմից կրկահերթեր հնչո՞ւմ էին։
–Իմ գտնվելու ժամանակ կրակահերթ չկար, բայց նախորդ օրը՝ առավոտյան մոտավորապես ժամը 10։00–ից մինչև երեկոյան 17։00–ն, կրակահերթ եղել է, նույնիսկ երեկ վառոդի հոտը դեռ օդի մեջ էր։ Բնականաբար, խուճապ կա բնակչության շրջանում, որովհետև կրակոցներն արդեն անընդհատ են. հատկապես հունիսի 27–ի դեպքերից հետո դրանք պարբերական բնույթ են կրում, և ոչ միայն Այգեպարում, այլ նաև հարակից Չինարի, Մովսես, Պառավաքար և Ներքին Կարմիրաղբյուր գտուղերում։
–Իսկ մարդկանց խուճապն ի՞նչ ձևով է դրսևորվում։
–Բնակչության շուրջ 30–40%–ն ուղղակի թողնում, գնում է գյուղից՝ վախից դրդված, որովհետև ունեն փոքր երեխաներ, և, հասկանալի պատճառներով, հեռանում են։ Բայց դե, կան նաև խիզախներ, ովքեր ասում են՝ մինչև վերջ կմնանք տեղում ու ոչ մի տեղ էլ չենք գնա։ Բոլորն էլ հասկանում են, որ եթե գյուղը մարդաթափ լինի, նշանակում է՝ վերջ, դիրքերը հանձնված են։
–Իշխանությունների կողմից ինչ–որ աջակցություն սահմանամերձ գյուղի բնակիչները զգո՞ւմ են։
–Ես կոմպետենտ չեմ այդ հարցերին պատասխանել, բայց, իրականում, իրենք շատ բողոքներ ունեն, իսկ մենք ամբողջությամբ իրենց բոլոր հարցերը չենք կարող լուծել. արդեն պետական մոտեցում է պահանջվում։ Մարդիկ, օրինակ, չունեն խմելու ջուր. ողջ Այգեպարում մեկ աղբյուր կա, և էլի նմանատիպ շատ հարցեր։ Այսինքն, բացի վախի մթնոլորտից՝ մարդիկ ունեն շատ լուրջ սոցիալական խնդիրներ, ինչը Երևանից դուրս առկա է բոլոր գյուղերում և տարածաշրջաններում։ Կարծեմ, որպես սահմանամերձ գոտի՝ որոշակի արտոնություններ ստանում են, բայց այդ փոքր առավելությունները չեմ կարծում՝ մեծ գրավական են մարդկանց տեղում պահելու համար։ Եթե նույնիսկ նրանք մշակահող ունեն, չեն օգտվում դրանից, որովհետև ուղղակի վտանգավոր է. հողատարածքը մշակելու ժամանակ կարող են կրակել։ Մարդիկ անընդհատ վախի մեջ են ապրում, որովհետև ո՛չ պատերազմ է, ո՛չ խաղաղություն։ Իրականում խաղաղություն է մեր երկրում, բայց այնտեղ անընդհատ պատերազմ է։ Եվ վտանգավորն այն է, որ երեխաներն են մնացել կրակի տակ։
–Գյուղում տղամարդիկ կա՞ն։
–Հիմնականում ծերեր ու կանայք են. գյուղի առողջ տղամարդիկ մեծ մասամբ Ռուսաստան «խոպան» են գնացել։ Իսկ գյուղի կանայք, ձիգ կանգնած, պաշտպանում են իրենց բնակավայրը։ Նրանց պատվավոր շքանշան պետք է տալ, որ այդպես ուժեղ և ոգեղեն կանգնած են իրենց հողի վրա։
–Բնակիչներն ինչո՞վ են պայմանավորում հատկապես վերջին շրջանում ակտիվացած կրակահերթերը։
–Ես մոտ մեկ տարի է, ինչ պարբերաբար հաճախում եմ Այգեպար ու, ընդհանրապես, Բերդի տարածաշրջան։ Հատկապես 2013թ. դեկտեմբերից հետո հակառակորդի կողմից կրակահերթերը բավականին շատացել են, իսկ արդեն հունիսի 27–ից հետո համարյա թե ոչնչով չի տարբերվում պատերազմական իրավիճակից։ Կրակահերթերն անընդհա՛տ են։ Բացի այդ, եթե նախկինում կրակում էին թեթև զենքերից, ապա այժմ գործի են դրել ծանր հրետանին։ Այդ ակտիվությունը բնկաչությունը ոչ մի բանի հետ էլ չի կապում, պարզապես ուզում է, որ խաղաղություն լինի։ Մեջբերեմ բնակիչների խոսքերը՝ մեզ համար միևնույնն են քաղաքական պատերազմները. երկու կողմի բնակիչներն էլ հաստատ չեն ուզում, որ պատերազմ լինի։ Իրենք պարզապես խաղաղություն են ուզում։
–Նաև անդրադառնանք Այգեպար Ձեր այցելություններին։ Տեղյակ եմ, որ դպրոցի և մանկապարտեզի պաշտպանիչ պատ կառուցելու համար դրամահավաք եք սկսել։
–Մեր կազմակերպությունը «Այո» առցանց դրամահավաքների հարթակն է, որը հետաքրքրված է հենց այդ տարածաշրջանի խնդիրներով։ Մի տեսակ անտեսված է խիստ սահմանամերձ այդ հատվածը։ Օրինակ՝ Այգեպարը ուղիղ սահմանի վրա է, մոտ 100մ տարածության վրա հայկական և ադրբեջանական կողմի գյուղերն են։ Այգեպարի դիրքն այնպիսին է, որ մանկապարտեզն ու դպրոցը գտնվում են շատ ցածր, այսինքն՝ դիրքային առումով՝ ադրբեջանցիների սահմանը բարձր է, իսկ մեր դպրոցն ու մանկապարտեզը գտնվում են 4 սահմանային դիրքերի մեջտեղում, և կրակահերթն ուղիղ գալիս է իրենց վրա։ Մենք խոսեցինք մանկապարտեզի և դպրոցի տնօրենների, գյուղապետի հետ և որոշեցինք պաշտպանիչ պատ կառուցել։ Ադրբեջանում վաղուց արդեն ամբողջ սահմանի երկայնքով այդ պաշտպանիչ պատը կա, և կրակահերթը չի հասնում գյուղ, իսկ մեզ մոտ, ցավոք, չկան այդ պատերը։ Թեթև զենքերի կրակոցներից գոնե որոշակի չափով պաշտպանելու համար անհրաժեշտ է այդ պաշտպանիչ պատը կառուցել։ Եթե գնաք Այգեպար, փողոցում մարդ չեք տեսնի. այնտեղ սարսափելի վտանգավոր է անգամ փողոցով ուղղակի քայլելը։ Իսկ եթե մենք կարողանանք այդ պատը կառուցել, որը լինելու է մանկապարտեզի և դպրոցի երկայնքով, կրակահերթերից կպահի պատուհանները։
–Փաստորեն, հակառակորդն անմիջապես երեխաների վրա է՞լ է կրակում։
–Այո՛, և դրա պատճառով, օրինակ, մանկապարտեզում հիմա երեխաներին խաղասենյակ չեն թողնում, որովհետև ուղիղ գնդակների տակ է։ Խաղասենյակը տեղափոխել են ավելի հեռու հատված։ Պատը լինելու է 70մ երկարությամբ, 3մ բարձրությամբ, որը երեխաներին կպաշտպանի։
–Դրամահավաքը ե՞րբ եք սկսել, որքա՞ն գումար է անհրաժեշտ, և այժմ որքա՞նն է հավաքվել։
–Ծրագիրը մեկնարկել է մայիսի կեսերից։ Սկզբնական շրջանում արձագանքներն այդքան շատ չէին, որոշեցինք շատ ավելի լայնամասշտաբ կերպով իրազեկել մարդկանց, թե ինչ է կատարվում սահմանին։ Այստեղ մարդիկ տեղյակ չեն, թե սահմանին ինչ է տեղի ունենում։ Պաշտպանիչ պատի կառուցման համար անհրաժեշտ գումարը 15 հազար ԱՄՆ դոլար է։ Տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում, տարբեր ձևերով ենք փորձում դրամահավաքն իրականացնել, բայց հավաքված գումարը դեռևս շատ քիչ է՝ մոտ 1000 ԱՄՆ դոլար։ Սա Հայաստանի սահմաններում է հավաքվել, բայց մեծ ակնկալիքներ և հույս ունենք, որ մինչև սեպտեմբեր կկարողանանք հավաքել գումարը և կառուցել պատը, որ երեխաներն արդեն նոր ուսումնական տարում կարողանան ապահով հաճախել դպրոց և մանկապարտեզ։
–Իրազեկման մեկ միջոցառում էլ, կարծեմ, նախատեսված է շաբար օրը։
–Այո՛, վաղը Շառլ Ազնավուրի հրապարակում ժամը 19։00–ից կմենարկի միջոցառումը, և ցանկացողները տեղում կարող են միանալ դրամահավաքին։ Նաև փորձելու ենք մարդկանց ներկայացնել, թե ինչ է կատարվում Այգեպարում և Բերդի տարածաշրջանում։ Մարդկանց գիտակցությունը պետք էբարձրանա, որ մեր յուրաքանչյուրիս 100 դրամն էլ կարող է շատ մեծ դեր խաղալ՝ մարդկային կյանք փրկել, իսկ մեկ քարի արժեքն ընդամենը 250 դրամ է։ Մեր 250 դրամը մեկ քար կարող է լինել այդ պաշտպանիչ պատի մեջ։

–Այո՛, վաղը Շառլ Ազնավուրի հրապարակում ժամը 19։00–ից կմենարկի միջոցառումը, և ցանկացողները տեղում կարող են միանալ դրամահավաքին։ Նաև փորձելու ենք մարդկանց ներկայացնել, թե ինչ է կատարվում Այգեպարում և Բերդի տարածաշրջանում։ Մարդկանց գիտակցությունը պետք է բարձրանա, որ մեր յուրաքանչյուրիս 100 դրամն էլ կարող է շատ մեծ դեր խաղալ՝ մարդկային կյանք փրկել, իսկ մեկ քարի արժեքն ընդամենը 250 դրամ է։ Մեր 250 դրամը մեկ քար կարող է լինել այդ պաշտպանիչ պատի մեջ։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը