Տնտեսական

17.07.2014 16:52


Անծլունակ սերմն ու կառավարության «աջակցությունը». բողոքի ակցիա

Անծլունակ սերմն ու կառավարության «աջակցությունը». բողոքի ակցիա

Այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի ավելի քան յոթ տասնյակ ֆերմերներ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց:

Ինչպես հաղորդում է ԳԱԼԱ-ն, Ֆերմերները հայտնել են, որ 2011 թվականին Կառավարության կողմից հատկացված ցորենի սերմացուն ծլունակ չի եղել: Ու սա այն դեպքում, երբ ցորենի սերմացուն ֆերմերներին հատկացվել է մեկին երկուսը վերադարձնելու պայմանով:

«Ընդհանրապես սերմացուն ծլունակ չի եղել. ցանել ենք, բայց ոչ մի բերք չենք ստացել, «գցել են» մեզ, հիմա պահանջում են կրկնակին, բայց մենք բերք չենք ստացել, որտեղի՞ց հետ վերադարձնենք»,- բողոքում էին ֆերմերները:

Դժգոհող ֆերմերները ցանկանում էին հանդիպել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն դուրս էր եկել ՀՀ կառավարության աշխատակազմի դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Կառավարության չինովնիկին ֆերմերները ցույց են տվել բոլոր փաստաթղթերը:

Հարցին՝ տեղյակ է՞ եղել հատկացված սերմացուից, Ա. Ղազարյանը բացասական պատասխան է տվել:

Մանրամասները՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը