Տնտեսական

17.07.2014 16:31


Էկոնոմիկայի նախարարը չի բացառել ԱՄՆ պատժամիջոցների բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա

Էկոնոմիկայի նախարարը չի բացառել ԱՄՆ պատժամիջոցների բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա:

Այդ պատժամիջոցները որոշակիորեն անդրադառնում են նաև «Նովատեք», «Ռոսնեֆտ», «Վնեշէկոնոմբանկ», «Գազպրոմբանկ» ընկերությունների վրա։

Նախարարը նշել է, որ «Առէկսիմբանկ»–ի միջոցով Հայաստանում գործունեություն է ծավալում «Գազպրոմբանկը»։ «Ռոսնեֆտն» էլ հետաքրքրված է «Նաիրիտ»–ով։

Կարծում եմ՝ այդ պատժամիջոցները մեր երկրի վրա ինչ-որ բացասական ազդեցություն կարող են ունենալ,-ասել է Կ.Ճշմարիտյանը։

Թե դրանք ի՞նչ ազդեցություն կունենան Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վրա, նախարարը դժվարացել է նշել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը