Գառնիկ Իսագուլյան. «Սահմանադրական փոփոխություններն ունեն կոմերցիոն նշանակություն»
Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳառնիկԻսագուլյանի հետ
–Հաշվի առնելով այժմ առկա թե՛արտաքինև թե՛ ներքին լարվածությունը՝որքանո՞վ է հնարավոր, որ Սերժ Սարգսյանը չգնա սահմանադրական փոփոխությունների։
–Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանի ներսում, ինչպես նաև նրա շուրջ առկա ներքին ու արտաքին քաղաքական լարվածությունը հետևանք է բացառապես Հայաստանի իշխանությունների կողմից վարվող ապաշնորհ և ինքնանպատակ գործունեության: Այսօրվա Հայաստանում պետական պաշտոնը գործադրվում է ոչ թե ազգային ու պետական շահը տարբեր իրավիճակներում ու ատյաններում պաշտպանելու համար, այլ հանդիսանում է բիզնեսի ձև, որով պետական չինովնիկները նախ ապահովում են սեփական բիզնեսի անվտանգությունը, օրենքների շրջանցման միջոցով հնարավորինս յուրացնում են պետական միջոցները, մենաշնորհային հսկողություն են սահմանում տարբեր բիզնես ոլորտների նկատմամբ։ Եվ այս հիերարխիայում ազդեցությունները բաշխվում են ըստ ունեցած պաշտոնի ընձեռած հնարավորությունների՝ նախագահից միչև վերջին չինովնիկը: Այս տրամաբանության մեջ ամբողջությամբ տեղավորվում է սահմանադրական փոփոխությունների ներկայիս նախաձեռնությունը: Հանրապետության նախագահը իր ձեռքում կենտրոնացնելով բոլոր լծակները՝ գալիք ընտրությունների արդյունքում կարող է դրանք կորցնել, և ահա, այդ իսկ առումով, նախաձեռնվում են սահմանադրական փոփոխություններ, որպեսզի վերջինս կարողանա այլ մեխանիզմների միջոցով, որոնք կներդրվեն փոփոխվող Սահմանադրության մեջ, պահպանել իր և իր նեղ շրջապատի իշխանությունն և վերահսկողությունը ողջ բիզնես միջավայրի վրա: Այսինքն, նախատեսվող փոփոխությունները կրում են ոչ թե իրավիճակից բխող կենսական անհրաժեշտություն, այլ ունեն կոմերցիոն նշանակություն, և այս «պատերազմում» նրանք լինելու են անզիջում: Վերջնարդյունքը կախված է ուժերի հարաբերակցությունից, որը կձևավորվի մոտ ժամանակներս: Եվ միայն դրանից է կախված Սերժ Սարգսյանի վերջնական որոշումը: Որպեսզի չկորցնի ամբողջը, նա պարտավոր կլինի զիջել մասը, թեկուզև՝ մեծ մասը:
–Փորձը ցույց է տվել, որ ոչիշխանական «քառյակը»՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը», կարողանում են Սերժ Սարգսյանին ստիպել գնալ զիջումների։ Եթե, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները փորձի կյանքի կոչել, ի՞նչ պետք է անի «քառյակը»՝ պահանջի արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրություննե՞ր, թե՞այլ միջոցների դիմի։
–Ըստ էության, նախորդ հարցուպատասխանի վերջնամասում, երբ ես ակնարկում էի ուժերի հարաբերակցությունը, ի նկատի ունեի հենց իշխանություն-«քառյակ» ուժային փոխհարաբերությունը: «Քառյակը» վերջին շրջանում իր գործունեության արդյունքով կարողացել է իշխանություններին պարտադրել որոշակի զիջումներ տարբեր բնագավառներում, և եթե նա կարողանա շարունակել իր ակտիվ գործունեությունն ու միաժամանակ լայնամաշտաբ աշխատանք տանի հասարակության տարբեր շերտերի հետ, ես վստահ եմ, որ կկարողանա կասեցնել իշխանությունների ինքնանպատակ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, և իր ակտիվ գործունեությամբ, հաշվի առնելով նաև օր օրի վատթարացող սոցիալ-տնտեսական ու քաղաքական վիճակը Հայաստանում, հասնել համակարգային փոփոխության: Այսօր սա պետք է լինի բոլորիս նպատակը:
Գառնիկ Իսագուլյան. «Սահմանադրական փոփոխություններն ունեն կոմերցիոն նշանակություն»
Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ
–Հաշվի առնելով այժմ առկա թե՛արտաքին և թե՛ ներքին լարվածությունը՝ որքանո՞վ է հնարավոր, որ Սերժ Սարգսյանը չգնա սահմանադրական փոփոխությունների։
–Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանի ներսում, ինչպես նաև նրա շուրջ առկա ներքին ու արտաքին քաղաքական լարվածությունը հետևանք է բացառապես Հայաստանի իշխանությունների կողմից վարվող ապաշնորհ և ինքնանպատակ գործունեության: Այսօրվա Հայաստանում պետական պաշտոնը գործադրվում է ոչ թե ազգային ու պետական շահը տարբեր իրավիճակներում ու ատյաններում պաշտպանելու համար, այլ հանդիսանում է բիզնեսի ձև, որով պետական չինովնիկները նախ ապահովում են սեփական բիզնեսի անվտանգությունը, օրենքների շրջանցման միջոցով հնարավորինս յուրացնում են պետական միջոցները, մենաշնորհային հսկողություն են սահմանում տարբեր բիզնես ոլորտների նկատմամբ։ Եվ այս հիերարխիայում ազդեցությունները բաշխվում են ըստ ունեցած պաշտոնի ընձեռած հնարավորությունների՝ նախագահից միչև վերջին չինովնիկը: Այս տրամաբանության մեջ ամբողջությամբ տեղավորվում է սահմանադրական փոփոխությունների ներկայիս նախաձեռնությունը: Հանրապետության նախագահը իր ձեռքում կենտրոնացնելով բոլոր լծակները՝ գալիք ընտրությունների արդյունքում կարող է դրանք կորցնել, և ահա, այդ իսկ առումով, նախաձեռնվում են սահմանադրական փոփոխություններ, որպեսզի վերջինս կարողանա այլ մեխանիզմների միջոցով, որոնք կներդրվեն փոփոխվող Սահմանադրության մեջ, պահպանել իր և իր նեղ շրջապատի իշխանությունն և վերահսկողությունը ողջ բիզնես միջավայրի վրա: Այսինքն, նախատեսվող փոփոխությունները կրում են ոչ թե իրավիճակից բխող կենսական անհրաժեշտություն, այլ ունեն կոմերցիոն նշանակություն, և այս «պատերազմում» նրանք լինելու են անզիջում: Վերջնարդյունքը կախված է ուժերի հարաբերակցությունից, որը կձևավորվի մոտ ժամանակներս: Եվ միայն դրանից է կախված Սերժ Սարգսյանի վերջնական որոշումը: Որպեսզի չկորցնի ամբողջը, նա պարտավոր կլինի զիջել մասը, թեկուզև՝ մեծ մասը:
–Փորձը ցույց է տվել, որ ոչիշխանական «քառյակը»՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը», կարողանում են Սերժ Սարգսյանին ստիպել գնալ զիջումների։ Եթե, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները փորձի կյանքի կոչել, ի՞նչ պետք է անի «քառյակը»՝ պահանջի արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրություննե՞ր, թե՞այլ միջոցների դիմի։
–Ըստ էության, նախորդ հարցուպատասխանի վերջնամասում, երբ ես ակնարկում էի ուժերի հարաբերակցությունը, ի նկատի ունեի հենց իշխանություն-«քառյակ» ուժային փոխհարաբերությունը: «Քառյակը» վերջին շրջանում իր գործունեության արդյունքով կարողացել է իշխանություններին պարտադրել որոշակի զիջումներ տարբեր բնագավառներում, և եթե նա կարողանա շարունակել իր ակտիվ գործունեությունն ու միաժամանակ լայնամաշտաբ աշխատանք տանի հասարակության տարբեր շերտերի հետ, ես վստահ եմ, որ կկարողանա կասեցնել իշխանությունների ինքնանպատակ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, և իր ակտիվ գործունեությամբ, հաշվի առնելով նաև օր օրի վատթարացող սոցիալ-տնտեսական ու քաղաքական վիճակը Հայաստանում, հասնել համակարգային փոփոխության: Այսօր սա պետք է լինի բոլորիս նպատակը:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը