Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը առանձնազրույց են ունեցել
ԼՂՀ Նախագահ ԲակոՍահակյանը սեպտեմբերի 3-ին առանձնազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ ՍերժՍարգսյանի հետ, ով Արցախ է ժամանել ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԼՂՀ վարչապետի և երկու հայկական պետությունների ֆինանսների նախարարների մասնակցությամբ։
Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ֆինանսատնտեսական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է տնտեսական փոխգործակցության շարունակական խորացման անհրաժեշտությունը:
Նույն օրը հայկական երկու հանրապետությունների նախագահների միջև կայացել է ևս մեկ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են տարածաջրջանում տեղի ունեցող իրադարձություններին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Աժ նախագահ ԱշոտՂուլյանը, վարչապետ ԱրաՀարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար ՄարատՄուսայելյանը, պաշտպանության նախարար ՄովսեսՀակոբյանը, արտգործնախարար ԳեորգիՊետրոսյանը:
Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը առանձնազրույց են ունեցել
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին առանձնազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով Արցախ է ժամանել ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԼՂՀ վարչապետի և երկու հայկական պետությունների ֆինանսների նախարարների մասնակցությամբ։
Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ֆինանսատնտեսական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է տնտեսական փոխգործակցության շարունակական խորացման անհրաժեշտությունը:
Նույն օրը հայկական երկու հանրապետությունների նախագահների միջև կայացել է ևս մեկ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են տարածաջրջանում տեղի ունեցող իրադարձություններին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունը