Լրահոս

07.09.2009 00:27


Հայկական ռազմական ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել և այլևս չի կարողացել օդ բարձրանալ

Հայաստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռն ազատագրված տարածքների վրայով թռիչքից հետո հարկադրված վայրէջք է կատարել Մարտակերտի շրջանի թիվ 3 կոլտնտեսության՝ շփման գծի մոտ, և այլևս չի կարողացել օդ բարձրանալ:

Ինչպես հաղորդել է APA գործակալությունը, ռազմական ուղղաթիռը սեպտեմբերի 5-ի օրվա երկրոդ կեսին շարժվել է Աղդամի ուղղությամբ, որից հետո փոխել է ուղղությունը։

Սեպտեմբերի 5-ի երեկոյան ուղղաթիռը վայրէջք է կատարել Մարտակերտ շրջանի Մոդագեզ գյուղի մոտ և անհայտ պատճառով մինչ այժմ գտնվում է այնտեղ:

Ենթադրվում է, որ այդ ուղղաթիռով զորավարժությունների վայր է ժամանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարը: Սակայն, տեխնիկական պատճառով ուղղաթիռը չի կարողացել թռիչք կատարել:

 

Այս խորագրի վերջին նյութերը