Այսօր ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ ԱբդուլաԳյուլը, ում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՆաիրաԶոհրաբյանը ուղղել է հետեւյալ հարցը. «Ցանկացածպետությունհզորէ, երբկարողանումէբացհայացքովնայելպատմականճշմարտությաննուընդունելիրանցյալը: Միեւնույնէ, վաղթեուշԹուրքիանեւսճանաչելուեւընդունելուէ 1915 թվականինՕսմանյանԿայսրությունումիրականացվածմեկուկեսմիլիոնհայերիցեղասպանությունը: Չե՞քկարծում, որինչքանշուտԹուրքիանհամարձակությունունենաճանաչելուեւընդունելուՀայոցցեղասպանությունը, այնքանշուտձերերկիրըկկարողանաազատվելանցյալիիրծանրբեռիցեւիրտեղը գրավելքաղաքակիրթպետություններիշարքում»:
ԲՀԿ-ական պատգամավորն ընդդեմ Աբդուլահ Գյուլի
Այսօր ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, ում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ուղղել է հետեւյալ հարցը. «Ցանկացած պետություն հզոր է, երբ կարողանում է բաց հայացքով նայել պատմական ճշմարտությանն ու ընդունել իր անցյալը: Միեւնույն է, վաղ թե ուշ Թուրքիան եւս ճանաչելու եւ ընդունելու է 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում իրականացված մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը: Չե՞ք կարծում, որ ինչքան շուտ Թուրքիան համարձակություն ունենա ճանաչելու եւ ընդունելու Հայոց ցեղասպանությունը, այնքան շուտ ձեր երկիրը կկարողանա ազատվել անցյալի իր ծանր բեռից եւ իր տեղը գրավել քաղաքակիրթ պետությունների շարքում»:
Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի հարցին, Թուրքիայի նախագահը պատասխանել է. «Դուք նման հարց եք տալիս եւ թույլ տվեք դրան պատասխանել հանգամանալից: Մենք չենք կարծում, որ ցեղասպանությունը համապատասխան տերմինն է: Մենք չենք կարծում, որ ցեղասպանություն եղել է: Մենք պետք է բաց ասենք. պետք է ստեղծել հանձնաժողով, բացել բոլոր արխիվները, ուսումնասիրենք բոլոր փաստաթղթերը եւ մենք կհամաձայնենք ցանկացած արդյունքի հետ: Այն ինչ եղել է 100 առաջ, այո, եղել են մարդկային տառապաքներ, որոշ մարդկանց պրովոկացիաների պատճառով եղել են բունտեր, եղել են տեղահանվածներ, ինչի համար մենք ցավում ենք: Բայց երբ ասում են ցեղասպանություն, դա ենթադրում է նպատակաուղղված սպանություններ: Մինչդեռ, հայերը Օսմանյան կայսրությունում եղել են Գերագույն դատարանի անդամներ, դեսպաններ: Կրկնում եմ, եկեք բացենք բոլոր արխիվները, եւ մենք կընդունենք դրա ցանկացած արդյունքը: Եւ եթե կա երրորդ երկիր, որը եւս ասում է, որ եղել է ցեղասպանություն, ապա երրորդ կողմն էլ կարող է լինի այդ հանձնաժողովում: Եթե մենք նայենք պատմությանը, ապա ոչ մի եվրոպացի մյուսի երեսին չպիտի նայի: Ես չեմ կարող համաձայնել ձեր գնահատականի հետ, եւ, կրկնում եմ, եթե կան նման պնդումներ, եկեք աշխատենք միասին: Բայց մենք մտածում ենք, որ ինչպես Աթաթուրքն է ասել, մենք պետք է նայենք դեպի ապագա: Մենք ցավում ենք բոլոր տուժածների համար, բայց մենք պետք է նայենք դեպի ապագան: Եւ ես չեմ կարող ընդունել ձեր մեղադրանքը»: