Գյուլ. «Ես Թուրքիայի առաջին նախագահն եմ, որ Հայաստան եմ այցելել»
Ինչպես տեղեկացնում է «АПА» գործակալությունը, այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ ելույթ է ունեցել, իսկ հետո պատասխանել է խորհրդարանականների հարցերին։
Պատասխանելով ֆրանսիացի պատգամավորի հարցին, թե ինչո՞ւ Թուրքիան մինչ օրս չի ցանկանում 1915թ. հայերի ջարդերը ընդունել որպես ցեղասպանություն, Գյուլն ասել է, թե Թուրքիան կողմնակից է բոլոր հարևան երկրների հետ բարենպաստ հարաբերություններ հաստատելուն։
-Ձեզ հայտնի է այն արտաքին քաղաքականությունը, որը վերջին շրջանում վարում է Թուրքիան։ Թուրքիան հարևանների հետ հարաբերություններ է հաստատում «զրո խնդիր» սկզբունքով։ Հայաստանը ևս մեզ հետ հարևան երկիր է, և առաջին համշախրհայինի մի քանի տարիների դառը իրադարձությունները հանած՝ մենք հազարավոր տարիներ միասին ենք ապրել։ Դրա շրջանակներից դուրս մնում է մեր ընդհանուր մշակույթը, ընդհանուր պատկերացումները։ Մենք շատ ենք ուզում Հայստանի հետ մտերիմ հարաբերություններ հաստատել։ Ես Թուրքիայի առաջին նախագահն եմ, որ Հայաստան եմ այցելել և Հայաստանի նախագահին գրած նամակում նշել եմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ համարձակ քայելեր անելու անհրաժեշտության մասին։ Ինչպես հայտնի է, ստորագրվել են երկկողմանի արձանագրություններ ։ Մենք ցանակնում էինք, որ այդ արձանագրությունները վավերացվեն։ Սակայն ադրբեջանական հողերի 20%-ի գրավված լինելը ամրագրված է ՄԱԿ-ի ընդունած բանաձևով։ Պահանջվում է վերջ տալ այդ գրավմանը։ Չի կարելի այն մի կողմ դնել, ինչպես մի անպետքություն,-ասել է նա։