Լրահոս

04.09.2009 15:48


Գրիգոլ Վաշաձեի մեկնաբանությունը հայերենը Վրաստանում տարծաշրջանային լեզու դարձնելու առաջարկության մասին

Գիտեք, բոլոր մտքերին, որոնք արտահայտվել են Հայաստանում և համապատասխանաբար նաև Վրաստանում, կողմերը վերաբերվում են հարգանքով և ուշադրությամբ: Հայաստանի Նախագահը չի ասել, որ լեզուն պետք է դարձնել տարածաշրջանային, նա ասել է, որ օգտակար կլինի այդ միտքը քննարկել: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած մտահղացումներ մեր հայ գործընկերների հետ և ցանկանում են ընդգծել, որ անկախ այն բանից թե ինչ կարգավիճակ կունենա հայերենը Վրաստանում, հայկական ծագումով Վրաստանի քաղաքացիները պաշտպանված են, իրավահավասար, և իրենց իրավունքները պաշտպանված են Վրաստանում ապրող մյուս ազգերի քաղաքացիների հետ հավասար: Եվ մեզ համար նրանք մեր պատմության և մշակույթի անքակտելի մասն են:

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձե

 

Այս խորագրի վերջին նյութերը