Ալեքսանդր Մանասյան. «Ես կասկած չունեմ, որ Թուրքիան այս արձանագրությունները կօգտագործի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ավելի ակտիվ մասնակից դառնալու համար»
-Արձանագրության հենց նախաբանում, երբ խոսվում է միջազգային պայամանգրերի մասին (դա Կարսի պայմանագիրն է), ձևակերպումներն այնպես են լղոզված, որ նույնիսկ նախադասություն չի դառնում այդ ձևակերպումը,-խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
Նա նշել է, որ այս արձանագրությունները կարդալով՝ Թուրքիան կարող է մտածել, որ դա իր օգտին է, իսկ Հայաստանը կարող է մտածել, թե իր։
-Այդտեղ էլ պահանջվում է դիվանագիտական-քաղաքական մեծ կուլտուրա, որ այնպես չստացվի, որ այդպիսի բանաձևումներն ավելի շատ դիմացինի օգտին լինեն,-ասել է քաղաքագետը։
Նրա խոսքերով՝ Թուրքիան այս արձանագրությունները կօգտագործի՝ մասնակցելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, եթե մենք ճկուն դիվանագիտություն չդրսևորենք։
-Կարսի պայմանագիրը միայն Թուրքիայի հետ չէ. այնտեղ նաև Նախիջևանի խնդիր կա։ Ես կասկած չունեմ, որ Թուրքիան այս արձանագրությունները կօգտագործի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ավելի ակտիվ մասնակից դառնալու համար, բայց, մյուս կողմից, պիտի հայկական կողմն ասի, որ արձանագրությունները կապ չունեն դրա հետ։ Այստեղ կարևորն այն է, թե դիվանագիտական կողմերից ով ոնց կաշխատի,-ասել է նա։
«7օր»-ի այն հարցին, թե մեր դիվանագիտությունն ու դիվանագետները կկարողանան այդպիսի ճկուն արտաքին քաղաքականություն վարել, Ալեքսանդր Մանասյանը պատասխանել է, որ այդ հարցը պետք է հենց դիվանագետներին տալ։
- Հարցրե՛ք՝ կկարողանա՞ք տարբեր մեկնաբանությունների դաշտում պաշտպանել մեր շահերը։ Իրե՛նց հարցրեք,-հավելել է նա։

7or.am