Լրահոս

04.09.2009 15:27


Մարտին Տոնոյան. «Հիմա բոլորն են ասում, որ հարևանների հետ լավ հարաբերությունների մեջ պիտի լինենք»

Նախօրեին «Հայ կամավորների համախմբում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը հայտարություն էր արել այն մասին, որ թուրքական պետությունն արդեն ներդրումներ է անում Հայաստանում և, որպես օրինակ, մատնանշել էր Գյումրիի տեքստիլ գործարանը:

Սակայն Շիրակի մարզպետարանի ծրագրերի և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետ Մարտին Տոնոյանն առաջին անգամ լսելով այդ հայտարարության մասին՝ անակնկալի եկավ և ծիծաղելի համարեց. «Տեքստիլ գործարանում ի՞նչ են անում, կամ էնտեղ ի՞նչ կա, որ ներդրում անեն. մենակ պատերն են: Եթե մանվածքայինի համար ասեր, էլի խելքին մոտ կլիներ: Ոչ մի թուրք էլ չկա»։

Իսկ «7օր»-ի այն հարցին, թե միգուցե մարզի  այլ ընկերություններում են թուրքերը ներդրումներ անում, Մարտին Տոնոյանը պատասխանել է. «Տո թուրքն ո՞վ է, որ էստեղ ներդրում անի: Դա պրովոկացիա է. այդ համաձայնագիրը ստորագրելուց հետո ինչ հայտարարություն ասես, որ չեն անում,- այնուհետև ավելացրել,-չնայած, եթե ներդնում են, թող ներդնեն. շատ էլ հաճելի աշախատատեղեր կբացվեն: Ի՞նչ կապ ունի, թե ով է ներդնում. հարևան պետություն են։ Հիմա բոլորն են ասում, որ հարևանների հետ լավ հարաբերությունների մեջ պիտի լինենք»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը