Լրահոս

04.09.2009 15:18


Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության պատվիրակությանը

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության պատվիրակությանը, որը Երևանում է կազմակերպության 18-րդ տարեկան համաժողովի առիթով:

Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության անդամներին' նշելով, որ այս միջոցառման անցկացումը Երևանում լավ առիթ է ընտրական համակարգի խնդիրների քննարկման եւ դրական ընտրական փորձի փոխանակման համար:

«Ժողովրդավարության երկար, բայց անհրաժեշտ  ճանապարհը մեզ այսօր բերել է ընտրական համակարգի զարգացման մի աստիճանի, որը հնարավորություն է տալիս անցկացնելու ազատ, արդար ընտրություններ: Բայց ասվածը, իհարկե, չի նշանակում, թե մենք ունենք կատարյալ ընտրական համակարգ: Այստեղ կան բազմաթիվ խնդիրներ,  և մենք կարիք ունենք անընդհատ կատարելագործելու մեր ընտրական համակարգը»,- ասել է Սերժ Սարգսյանը' այդ գործում կարևորելով միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Նախագահը խնդրահարույց պատճառների թվում նշել է հետխորհրդային երկրներին բնորոշ ընտրական մշակույթի պակասը: Սերժ Սարգսյանի խոսքով' խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ կայանան ընտրական գործընթացին մաս կազմող բոլոր համակարգերը:

Նախագահ Սարգսյանը պատվիրակության անդամներից հետաքրքրվել է ընտրական հանձնաժողովների' կուսակցական կամ մասնագիտական սկզբունքով կազմավորման միջազգային փորձի մասին, նրանց հետ խոսել համաժողովի ընթացքում քննարկվելիք խնդիրների եւ դրանց լուծման շուրջ ակնկալվող խորհրդատվությունների վերաբերյալ:

Ընկերակցության ներկայացուցիչները, ովքեր երկար տարիներ ներգրավված են Հայաստանի հետ համագործակցությունում, նշել են, որ մեր երկրի ընտրական համակարգի բարելավումն ակնհայտ է  եւ պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը ժողովրդավարացման ու ընտրական համակարգի հետագա զարգացման գործընթացներին

Այս խորագրի վերջին նյութերը