Աշխարհ

14.07.2014 11:37


Թուրքմենստանը ՌԴ–ին ռազմավարական գործընկեր է համարում, բայց ԵՏՄ չի մտնի

Թուրքմենստանը ՌԴ–ին ռազմավարական գործընկեր է համարում, բայց ԵՏՄ չի մտնի

Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը թուրքմեն դեսպանների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանն իրենց ռազմավարական գործընկերն է, և երկու երկրները 5 մլրդ–ի առևտրաշրջանառություն ունեն։ «РИА Новости»–ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ–ում Թուրքմենստանի դեսպան Բերդիմուրատ Ռեջեփովը՝ հավելելով, որ քաղաքական առումով Ռուսաստանն ու Թուրքմենստանը միմյանց աջակցում են ՄԱԿ–ում, ԵԱՀԿ–ում, ԱՊՀ–ում և միջազգային այլ կառույցներում։

«Բայց Թուրքմենստանը հենվում է հավասարակշռված քաղաքականության վրա և արտաքին հարաբերություններում շեշտը դնում երկկողմ գործակցության վրա»,–անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Թուրքմենստանի հնարավոր անդամակցությանը՝ ավելացրել է նա և նշել, որ Թուրքմենստանը ԱՊՀ անդամ է, ինչը թույլ չի տալիս մասնակցել այլ ձևաչափերի, որոնք չեն համապատասխանում կամ էլ լիարժեքորեն չեն համընկնում Թուրքմենստանի հետաքրքրություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը