Լրահոս

04.09.2009 14:57


Լևոն Մելիք–Շահնազարյան. «Այս արձանագրություններն անընդունելի են մեզ համար»

Լևոն Մելիք–Շահնազարյան. «Այս արձանագրություններն անընդունելի են մեզ համար»

-Այս արձանագրություններն անընդունելի են մեզ համար։ Այդ ինտերակտիվ բայերը (պիտի, ընդունվեն) ինտերակտիվ մոտեցումից սկսած, որն այնտեղ ցուցաբերվում է և վերջացրած սահմանների վերաբերյալ դրույթով, անընդունելի են,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով օգոստոսի 31-ին Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքերով՝ չնայած այս պայմանագրում չկա Ղարաբաղի մասին խոսք, բայց այս արձանագրությունների վավերացումով մեծ ակտիվացում կլինի նաև ղարաբաղյան հարցում։

-Արդեն գաղտնիք չէ, որ Թուրքիան հիմա անընդհատ կապվում է Մինսկի  համանախագահողների հետ և փոքրիկ շանտաժի է ենթարկում՝ ասելով, թե ես չեմ կարող արձանագրությունները վավերացնել, եթե Ղարաբաղում զիջումներ չլինեն։ Նա սա ճնշումների  լծակ  է սարքել, և այդ լծակի արդյունքում ես սպասում եմ ճնշման նաև մեր վրա,-հավելել է քաղաքագետը։

Ըստ Լևոն Մելիք-Շահնազարյանի՝ այս արձանագրությունների մեջ նաև Կարսի պայմանագրի հետևանքների հաստատում կա։

-Եթե սահմաններ ենք ճանաչում, այսօր դա նշանակում է, որ մենք համաձայն ենք Կարսի պայմանագրի հետ, իսկ Կարսի պայմանագիրը և Մոսկովյան պայմանագիրն անընդունելի են,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը