Լրահոս

04.09.2009 12:57


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար. «Բացառված է, որ սահմանները բացելու հարցը գա, սվաղի Ցեղասպանության հիշողությունը և ճանաչումը»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար. «Բացառված է, որ սահմանները բացելու հարցը գա, սվաղի Ցեղասպանության հիշողությունը և ճանաչումը»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության անդամ Գևորգ Պետրոսյանը «շատ ուրախալի է համարում» Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները։ Նա «7օր»-ին ասել է, որ եթե հայ-թուրքական սահմանի բացումն «օգուտ չտա, հաստատ մեր տնտեսությանը չի վնասի».

-Բայց ես վստահ եմ, որ դա զգալի օգուտ է տալու մեր տնտեսությանը։ Հասարակ մի բան։ Օրինակ՝ հանգստի կազմակերպման ոլորտը։ Այսօր դուք լավ գիտեք, թե Հայաստանում որքան թանկ արժե մեկ անձի մեկ օրը՝ ոչ այնքան բարձրակարգ հաստատությունից օգտվելիս։ Հիմա եթե սահմանները  բացեն, դուք ձեր ավտոմեքենայով հնարավորություն եք ունենալու գնալ և այդ գումարից ավելի պակաս գումարով ձեր հանգիստը կազմակերպել դրսում։ Վա՞տ է դա ձեզ համար։ Դրան գումարած՝ շատ ավելի մեծ խնդիրներ կլուծվեն առևտրի սպասարկումների առաջավոր փորձի յուրացման ոլորտում։ Կարծում եմ, որ դա շատ դրական է, և ես ողջունում եմ այդ քայլն ամենից առաջ որպես քաղաքացի, հետո նոր՝ որպես պաշտոնյա։

Գ. Պետրոսյանը նաև ողջամիտ չի համարում այն կասկածներն ու մեղադրանքները, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել, օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման հաշվին.

-Ոչ մի նախագահ էլ սահմանների բացումը չի փոխհատուցել և չի փոխհատուցում Ցեղասպանության ճանաչմամբ։ Այդպիսի բան չի՛ կարող լինել։ Առավել ևս՝ ես գիտեմ, որ մեր հանրապետության նախագահը հեռու է այդպիսի դիրքորոշումից։ Բացառված է, որ սահմանները բացելու հարցը գա, սվաղի Ցեղասպանության հիշողությունը և ճանաչումը։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ես այդպիսի վտանգ ընդհանրապես չեմ տեսնում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը