Գալուստ Սահակյանը վիրավորվում է…կամ թույլ չի տա, որ Լ. Տեր–Պետրոսյանին վիրավորեն
-Ինձ համար զարմանալի էր, որ հայաստանյան քաղաքական ուժերն Արցախի անկախության տոնակատարություններին ներկայացված չէին,-«Փաստարկ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ ԳալուստՍահակյանը, ով երեկ էր վերադարձել Ղարաբաղից։ Նրա խոսքերով՝ մեզ մոտ Ղարաբաղի մասին խոսում են մարդիկ, որոնք կամ չեն եղել Ղարաբաղում, կամ էլ շատ քիչ են եղել։
ՀՀԿ փոխնախագահը ներկայիս քաղաքական դաշտը համեմատել է «Մաուգլի» մուլտֆիլմի հետ. «երբ անտառում խառնաշփոթ է լինում, նապաստակն էլ է սկսում կոչերով հանդես գալ»։
-Ինձ համար վիրավորական է, երբ այս նույն ակումբից երեկ խոսում էր իբրև թե քաղաքական գործիչ մի կին (նույն ակումբում երեկ հյուրընկալվել էր Լյուդմիլա Սարգսյանը-խմբ.), և ՀԱԿ-ի կառույցներում լինելով՝ փորձում էր ամեն ինչ անել, որ հակադրվի Լևոն Տեր-Պետրոսյանին՝ դրանով իսկ մտածելով, որ ինքն այնքան է, որ, հակադրվելով, իր ռեյտինգը շատ է բարձրանում։ Ես նման երևույթներից վիրավորվում եմ,-ասել է Գալուստ Սահակյանը՝ շարունակելով,- մարդիկ, որ դեռևս ձող չեն բարձրացրել, փորձում են ծանրաձող բարձրացնել՝ քաշային կատեգորիաներն էլ հաշվի չառնելով։
Ի դեպ, Գալուստ Սահակյանն ասել է, թե անձամբ ինքը երբեք չի թողնի, որ «մի երիտասարդ ՀՀԿ-ական անպատվի Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ նա երկրի 1-ին նախագահն է»։
Գալուստ Սահակյանը վիրավորվում է…կամ թույլ չի տա, որ Լ. Տեր–Պետրոսյանին վիրավորեն
-Ինձ համար զարմանալի էր, որ հայաստանյան քաղաքական ուժերն Արցախի անկախության տոնակատարություններին ներկայացված չէին,-«Փաստարկ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ով երեկ էր վերադարձել Ղարաբաղից։ Նրա խոսքերով՝ մեզ մոտ Ղարաբաղի մասին խոսում են մարդիկ, որոնք կամ չեն եղել Ղարաբաղում, կամ էլ շատ քիչ են եղել։

7or.am