Լրահոս

04.09.2009 12:06


Ն. Մամեդով. «Հայ-թուրքական բանակցությունները կազդեն Սարգսյան-Ալիև հանդիպման վրա»

Ն. Մամեդով. «Հայ-թուրքական բանակցությունները կազդեն Սարգսյան-Ալիև հանդիպման վրա»

Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող գործընթացները անպայման կազդեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման վրա։ Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը։ Ըստ նրա Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող չանդրադառնալ այս տարվա հոկտեմբերին Քիշնևում նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպմանը։ «Կկայանա այդ հանդիպումը, թե ոչ՝ առայժմ չեմ կարող ասել, սակայն ներկայիս գործընթացները անպայման կազդեն այդ հանդիպման վրա»,-ասել է Մամեդովը։

Ըստ «АПА»–ի

 

Այս խորագրի վերջին նյութերը